Արդշինբանկը մեկնարկել է MONEYTUN դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը | ardshinbank

Արդշինբանկը մեկնարկել է MONEYTUN դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը

Արդշինբանկը մեկնարկել է MONEYTUN դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը Բանկի 56 սպասարկման կետերում:

MONEYTUN դրամական փոխանցման համակարգի միջոցով Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան առավել մրցունակ սակագներով իրականացնել փոխանցումներ դեպի ԱՄՆ և դրամական միջոցներ ստանալ ԱՄՆ-ից` հաշված րոպեների ընթացքում:

Գործող ակցիայի շրջանակներում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, ConversTransfer, Бэст և արդեն Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող հաճախորդները նաև հնարավորություն ունեն ստանալ դրամական պարգևներ:

Արդշինբանկի մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք այստեղ:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One