Արդշինբանկը ճանաչվել է տարվա ամենահուսալի բանկը Հայաստանում | ardshinbank

Արդշինբանկը ճանաչվել է տարվա ամենահուսալի բանկը Հայաստանում

Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից իրականացրած հատուկ հետազոտության արդյունքում հինգերորդ տարին անընդմեջ արժանանում է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվել է բանկի գործունեությունը բնութագրող այնպիսի կարևոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսին են Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշները: Հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկին ճանաչել էր որպես 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2OS4k2t:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One