Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ» Global Finance ամսագրի կողմից | ardshinbank

Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ» Global Finance ամսագրի կողմից

«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Արդշինբանկը արժանացել է 2019թ. «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

«Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակը շնորհվել է Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների հիման վրա: Այս տարի հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 110 երկրների առաջատար բանկերը:

Արդշինբանկը 6-րդ տարին անընդմեջ արժանանում է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին, որը բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից է:

Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2nGPYK6:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One