Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ» Global Finance ամսագրի կողմից | ardshinbank

Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ» Global Finance ամսագրի կողմից

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Այս բացառիկ հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների:

«Այս մրցանակը միջազգային փորձագետների կողմից մեր աշխատանքի ամենամեծ գնահատականներից է, ինչը նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այն հանգամանքը, որ Արդշինբանկը արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսին միաժամանակ պատվաբեր է և պարտավորեցնող», - նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Չնայած տարբեր տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում ֆինանսական կանոնների ներդաշնակությանն ուղղված ջանքերին, յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է իր օրենքներով, ռիսկերով և ռեսուրսներով: Նրանք, ովքեր կարողանում են տալ անհատական լուծումներ և կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտապես գերազանցում են իրենց մրցակիցներին», - նշեց Global Finance-ի հրատարակիչ և խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարրափուտոն:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.gfmag.com/worlds-safest-banks-2017/:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One