Արդշինբանկը հայտարարում է Visa և MasterCard քարտերով առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների սահմանաչափերի ավելացման մասին | ardshinbank

Արդշինբանկը հայտարարում է Visa և MasterCard քարտերով առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների սահմանաչափերի ավելացման մասին

Կորոնավիրուսի տարածման հնարավորությունները նվազեցնելու նպատակով Visa և MasterCard վճարային համակարգերը առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների համար ավելացրել են սահմանաչափերը:  

Արդշինբանկի Visa և MasterCard վճարային քարտերով հնարավոր է կատարել 20 000 դրամի անհպում եղանակով վճարում՝ նախկին 10 000-ի փոխարեն, ինչը ստեղծված իրավիճակում առօրյա գնումներն էլ ավելի անվտանգ և հարմարավետ կդարձնեն:

Այս օրերին, չափազանց կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, Արդշինբանկը հորդորում է հնարավորինս օգտվել վճարումների առցանց տարբերակներից և քարտերի անհպում վճարման եղանակից: Բանկը շարունակում է զարգացնել բանկային ծառայությունների հեռահար սպասարկման հնարավորությունները, որն այսօր ավելի քան երբևէ պահանջված է:

Առո´ղջ եղեք:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One