Արդշինբանկը հայտարարում է MasterCard քարտապանների համար հատուկ առաջարկի մասին | ardshinbank

Արդշինբանկը հայտարարում է MasterCard քարտապանների համար հատուկ առաջարկի մասին

Արդշինբանկը հայտարարում է MasterCard ընկերության հատուկ առաջարկի մասին, որի շրջանակներում 2018 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ կատարելով անկանխիկ վճարումներ* MasterCard և Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն կունենան շահելու նվեր MasterCard-ի կողմից:

Ներկայացնելով  Երևան քաղաքում գործող առևտրի և սպասարկման կետերում կատարված 8000 ՀՀ դրամից սկսած նշված ժամանակահատվածում ապրանքի կամ ծառայության ձեռքբերումը հիմնավորող 4 կտրոն, քարտապանները կստանան կինոթատրոնի երկու տոմս:

Կտրոնների ներկայացման վայր՝ «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործող կինոթատրոնների հարակից տարածք, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-20:00:

Առաջարկի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/vHcdw4:

*Տվյալ առաջարկի շրջանակում անկանխիկ վճարում չեն համարվում ինտերնետով իրականացված գնումները, ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, քարտային հաշվից ներբանկային, միջբանկային փոխանցումները:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One