Արդշինբանկը հայտարարում է «Ամանորյա» ավանդի մասին | ardshinbank

Արդշինբանկը հայտարարում է «Ամանորյա» ավանդի մասին

Ամանորյա տոներին ընդառաջ Արդշինբանկն առաջարկում է ֆիզիկական անձ հաճախորդներին ներդնել գործող տոկոսադրույքից 1 տոկոսային կետով բարձր ԱՄՆ դոլարով ավանդ: Առաջարկը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:

Արդշինբանկում ավանդ ձևակերպելու համար մասնաճյուղ այցելելը պարտադիր չէ, քանի որ Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածով հնարավոր է ներդնել, համալրել, նվազեցնել, երկարաձգել կամ խզել ավանդները հաշված վայրկյանների ընթացքում: Բանկ այցելության դեպքում բավական է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Արդշինբանկն առաջարկում է ցանկացած հաճախորդի նախասիրություններին համապատասխան ավանդատեսակներ՝ ավելացվող, ամենամսյա, եռամսյա, տարբեր գումարային և ժամկետային հնարավորություններով: Ընդ որում, կախված ներդրված գումարի չափից՝ Արդշինբանկի ավանդատուները ստանում են առողջության, արտերկիր մեկնողների բժշկական, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրություն:

«Ամանորյա» ավանդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2V02i3M կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2018-12-21 14:13
Developed by Studio One