Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի հետ Հայաստանում առևտրի ֆինանսավորման խթանման նպատակով | ardshinbank

Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի հետ Հայաստանում առևտրի ֆինանսավորման խթանման նպատակով

Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի (ՄՆԲ) հետ  փոքր հիդրոէլեկտրակայանների համար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը Չեխիայից և Բուլղարիայից դեպի Հայաստան ֆինանսավորելու նպատակով: ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից իրականացվել է մոտ 5 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներմուծման գործարքների ֆինանսավորում:   

Արդշինբանկը միացել է ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրին 2018 թվականի մարտին: Համաձայն պայմանագրի և Արդշինբանկի պատվերով, ՄՆԲ-ն թողարկում է անհետկանչելի ռամբուրսային պարտավորություններ եվրոպական առաջատար բանկերի օգտին գործարքի հիմքում ընկած ֆինանսական գործիքի անվանական գումարի 100 տոկոսի չափով:

ՄՆԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագիրը թույլ է տալիս Արդշինբանկին ավելի ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները` այսպիսով նպաստելով առավել մրցունակ պայմաններով կայուն նախագծերի ֆինանսավորմանը: 

 

Միջազգային ներդրումային բանկը զարգացման բազմակողմանի բանկ է, որը հիմնադրվել է 1970 թվականին: ՄՆԲ-ի անդամ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Վիետնամը, Կուբան, Մոնղոլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել ՄՆԲ-ի ինտերնետային կայքը՝ https://iib.int/en   

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One