Արդշինբանկը թողարկում է MasterCard Մեղու քարտեր | ardshinbank

Արդշինբանկը թողարկում է MasterCard Մեղու քարտեր

Սույն թվականի փետրվարի 1-ից հասանելի են Արդշինբանկի կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:

Այս քարտերի միջոցով հնարավոր կլինի ստանալ մինչև 900.000 ՀՀ դրամ վարկային գիծ՝ 0% տարեկան տոկոսադրույքով*, մինչև 6 ամիս մարման ժամկետով՝ առանց որևէ միջնորդավճարի: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս  կատարել օգտագործած վարկի ընդամենը 10%-ի չափով մարում՝ այն կրկին օգտագործելու հնարավորությամբ:

MasterCard Մեղու քարտով վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը չմարելու դեպքում հաճախորդից կգանձվի սպասարկման միջնորդավճար` օգտագործված վարկի գումարի 6%-ի չափով: Հաջորդող 6 ամիսներին հաճախորդը կրկին հնարավորություն կունենա վճարելու վարկն առանց որևէ միջնորդավճարի:

Ծրագրի հետ համագործակցող ընկերությունների ցանկին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/5MbzXN: «Մեղու» քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.meghucard.am և https://www.ardshinbank.am/content/mastercard-meghu-card:

* Վեց ամսվա ընթացքում վարկային գծի օգտագործված մասն ամբողջությամբ վերադարձնելու դեպքում գործում է 0% արդյունավետ տոկոսադրույք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2018-02-01 14:18
Developed by Studio One