Արդշինբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր | ardshinbank

Արդշինբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. մայիսի 17-ի Թիվ N 1/297Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Տեղաբաշխման ենթակա ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10 մլն. ԱՄՆ դոլար, որը ներառում է 100,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

ՀՀ դրամով պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ. ՀՀ դրամ, որը ներառում է 150,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ օգոստոսի 2-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսեր ձեռք բերելու համար պետք է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝ ttps://bit.ly/2Ka0RwNhttps://bit.ly/2Z0i5kx:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2019-07-16 12:14
Developed by Studio One