Արդշինբանկը ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը | ardshinbank

Արդշինբանկը ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը

Արդշինբանկը շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, ևս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդին՝ ընդլայնելով շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը: Այսուհետ բանկը կընդունի իր հաճախորդներին նաև շաբաթ օրերին՝ «Շենգավիթ», «Մասիս», «Իջևան», «Լոռի», «Արթիկ», «Մարտունի», «Աբովյան», «Եղեգնաձոր» և «Կապան» մասնաճյուղերում:

Ստորև ներկայացված է Արդշինբանկի շաբաթ/կիրակի օրերին աշխատող մասնաճյուղերի ամբողջական ցանկը:

 

Մասնաճյուղ

Աշխատանքային ժամեր

ք. Երևան

Կասկադ

շաբաթ - կիրակի՝ 11:15-19:45

Զվարթնոց

շաբաթ - կիրակի՝ շուրջօրյա

Էրեբունի

Շաբաթ՝ 10:00-14:00

Արաբկիր

Շենգավիթ

ՀՀ մարզեր

Գյումրի

Շաբաթ՝ 10:00-14:00

Վանաձոր

Իջևան

Աբովյան

Մասիս

Արմավիր

Էջմիածին

Արթիկ

Մարտունի

Լոռի

Եղեգնաձոր

Կապան

 

 

Արդշինբանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները, վերանորոգում և վերազինում մասնաճյուղային ցանցը: Հունիս ամսին վերանորոգված գրասենյակներում սկսեցին իրենց աշխատանքը Երևան քաղաքի «Կենտրոն», «Աղասյան», «Կոմիտաս» մասնաճյուղերը և Եղվարդ քաղաքի «Նաիրի» մասնաճյուղը:

Նշենք, որ վերանորոգված բոլոր մասնաճյուղերում առկա է 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 45-ը ՀՀ մարզերում:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One