Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները | ardshinbank

Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները

Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:

«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի և´ տոկոսադրույքի, և´ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը և որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով և ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք բիզնես գործունեության նվազագույն վերլուծությամբ, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նշենք նաև, որ տվյալ վարկատեսակի շրջանակներում Բանկն իրականացնում է նաև ՀՀ բանկերում և վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում` վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0.5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One