Արդշինբանկը բարելավել է մի շարք վարկային քարտերի պայմանները և նվազեցրել վարկային գծերի տոկոսադրույքները | ardshinbank

Արդշինբանկը բարելավել է մի շարք վարկային քարտերի պայմանները և նվազեցրել վարկային գծերի տոկոսադրույքները

Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» և «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:

Համաձայն բարելավված պայմանների՝ ԱՄՆ դոլարով «MasterCard Standard Express» վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կկազմի 14.9%: Ընդ որում, վարկային գծերը տրամադրվում են պարզեցված գնահատման մեխանիզմով, իսկ քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում գործում է 3% հետվճար (cash-back):

«NurCard Express» և «NurCard Gold Express» քարտերի միջոցով հնարավոր է ստանալ նոր վարկային գիծ մինչև 900.000 ՀՀ դրամի չափով սկսած 19.5% տարեկան տոկոսադրույքով:  Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և ունենալ հաշվառում ՀՀ-ում: Վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One