Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները | ardshinbank

Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները

Արդշինբանկն առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերն այժմ հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերը` համապատասխանաբար 12% և 10%-ից:

Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո՝ անկախ նրանից գույքը գտնվում է ՀՀ մարզերում, Երևանի ծայրամասում թե կենտրոնում: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:

Հիշեցնենք նաև, որ անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ մարելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back):

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2017-11-07 15:11
Developed by Studio One