Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի | ardshinbank

Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի

Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր»:

Բանկն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Matching համակարգի գործարկման շնորհանդեսի ընթացքում՝ «Thomson Reuters» ընկերության կողմից անցկացրած  2018 թվականին Հայաստանում «Thomson Reuters» առևտրային որոշումների առավել ակտիվ օգտատերեր մրցանակաբաշխության արդյունքներով:

Նշենք, որ «Thomson Reuters» ընկերությունը ֆինանսական շուկայի մասնագետների և բիզնեսի վերլուծական լուծումների առաջատար մատակարարներից է:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2018-11-15 11:20
Developed by Studio One