ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ «GLOBAL FINANCE»-ի ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ

Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի Տարվա լավագույն բանկ: Մրցանակը Բանկին շնորհվել է` հաշվի առնելով Բանկի գործունեության գնահատման այնպիսի կարևոր չափանիշներ, ինչպիսիք են ակտիվների աճը, շահութաբերության մակարդակը, նոր բիզնես ուղղությունների զարգացումը և նորարական բանկային ծառայությունների մատուցումը:

«Այս մրցանակը վկայում է Արդշինբանկի` հայաստանյան բանկային համակարգում առաջատար դիրքերի և կայուն զարգացման մասին: Այն ևս մեկ խթան է մեր կողմից հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու համար»,- նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Արդշինբանկը «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է  Հայաստանի Տարվա ամենահուսալի բանկ:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2018-03-22 13:48
Developed by Studio One