Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ» | ardshinbank

Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ»

Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացրած «Լավագույն անդամ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ»:

Արդշինբանկն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել 2017 թվականի արդյունքների և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում իրականացրած գործարքների քանակի, ծավալների և արդյունավետության հիման վրա: 

Հիշեցնենք, որ Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից այս մրցանակին է արժանացել նաև 2014 թվականին կայացած մրցանակաբաշխության արդյունքներով, իսկ 2015 թվականին Բանկը հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ արտարժույթի շուկայում» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 9-րդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2018-10-24 15:01
Developed by Studio One