Արդշինբանկը` «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի աջակից | ardshinbank

Արդշինբանկը` «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի աջակից

Արդշինբանկը աջակցում է «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի իրականացմանը: Սույն թվականի հուլիսի 7-8 տեղի կունենա ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա գտնվելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 250 հոգուց բաղկացած պատվիրակություններ:

Ծրագ­րի բացման շրջանակներում տեղի կունենան «Զանգեր» հուշար­ձանի, ART EXPO ժամանակակից արվես­տի ցուցա­դրության, Ս. Խանզադյանի թանգարանի, սրճա­րան-գրադարանի բացումները, ԱՊՀ սիմֆոնիկ և Երևանի ջազ նվագա­խմբերի համերգ­ները: Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների DJ փառատոները,  ինչպես նաև ԱՊՀ ազգային պարերի բացօթյա ֆլեշմոբ և «Հին Գորիս» ալբոմի շնարհանդեսը:

«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Արդշինբանկի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Գորիսի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի  համաֆինանսավորմամբ:

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: Գորիս քաղաքը որպես 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների 2017 թվականի խորհրդի նիստի ժամանակ: Ծրագրի նպատակն է ԱՊՀ անդամ-պետությունների մշակութային ներուժի միավորումը, մշակութային կապերի ընդլայնումը, ինչը կխթանի ընտրված քաղաքի մշակութային, սոցիալական, տնտեսական և հասարակական զարգացմանը։ 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One