Արդշինբանկը՝ Ռոբերտ Քոչարյանի Բանկի համասեփականատեր հանդիսանալու մասին | ardshinbank

Արդշինբանկը՝ Ռոբերտ Քոչարյանի Բանկի համասեփականատեր հանդիսանալու մասին

Վերջերս մի շարք զանգվածային լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է Արդշինբանկի համասեփականատեր:

«Արդշինբանկ» ՓԲԸ մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ´ Ռոբերտ Քոչարյանը, ոչ´ էլ նրա հետ փոխկապակցված անձինք, երբևէ չեն հանդիսացել Արդշինբանկի բաժնետոմսերի սեփականատեր:

Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից:

Բաժնետերերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված Բանկի գործունեության մասին հաշվետվությունները հրապարակային են և տեղադրված են բանկի պաշտոնական www.ardshinbank.am կայքէջում:

Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2018-08-28 14:34
Developed by Studio One