Արդշինբանկը՝ «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնի գործընկեր | ardshinbank

Արդշինբանկը՝ «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնի գործընկեր

Սույն թվականի մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակներում անցկացվեց «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը: Փառատոնի շրջանակներում անցկացվեցին վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվեցին իտալական ֆիլմեր։ Փառատոնն Հայաստանում անցկացվեց երկրորդ անգամ:

Ծրագիրն իրականացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ և Արդշինբանկի աջակցությամբ:

Հավելենք, որ մայիսի 24-ին իտալական «Սուդեստիվալ» և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնների միջև կնքվեց հուշագիր, որը նպատակ ունի մոտեցնել հայկական ու իտալական արվեստը, կինոն ու պատմությունը:

Արդշինբանկը բարձր է գնահատում Հայաստանի ու Իտալիայի միջև մշակութային կապերը և հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը` շարունակում է աջակից լինել մշակութային ծրագրերին և նախաձեռնություններին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One