Արդշինբանկը՝ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսի գործընկեր» | ardshinbank

Արդշինբանկը՝ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսի գործընկեր»

Օգոստոսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված է Հռոմի Կապիտոլյան թանգարաններից խճանկարների հոյակապ հավաքածու, որը ներառում է առանձնատներից, այգիներից, դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Հայաստանի ազգային պատկերասրահի, Արդշինբանկի և այլ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One