Արդշինբանկը՝ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսի գործընկեր | ardshinbank

Արդշինբանկը՝ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսի գործընկեր

Հունիսի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Առաջին անգամ Մատենադարանը հյուրընկալեց այլ թանգարանից բերված ձեռագրական գանձեր՝ Ֆլորենցիայի Լաուրենցիանայի գրադարանից հայկական երեք հնագույն և արժեքավոր ձեռագրեր:

Ցուցադրությունը կյանքի կոչվեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանավորության ներքո: Ցուցահանդեսի իրականացման գործում իր ավանդ ունեցավ նաև Արդշինբանկը:

Ձեռագրերը Մաշտոցյան Մատենադարանում կցուցադրվեն մինչև տարեվերջ: Ընդ որում, ցուցադրվող ձեռագրերն ուղեկցվելու են ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով՝ ներկայացնելով ձեռագրերի թվային էջերը:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One