Ավարտվել է Արդշինբանկի արտարժութային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը | ardshinbank

Ավարտվել է Արդշինբանկի արտարժութային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Արդշինբանկը, տեղաբաշխման նախատեսված ավարտից շուտ, հաջողությամբ ավարտել է 5.40% տարեկան եկամտաբերությամբ արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի ծավալը կազմում է 5,000,000.00 ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի հունվարի 10-ին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2019-11-13 10:45
Developed by Studio One