«The Banker»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» | ardshinbank

«The Banker»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Բրիտանական «The Banker» ամսագրի կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխությունը հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր, հեղինակավոր և վստահելի  չափանիշը:

Այս տարի մրցանակի շնորհման չափանիշներ են հանդիսացել ոչ միան Բանկի ակտիվները, կապիտալը և շահութաբերության մակարդակը, այլ նաև պրոդուկտների և ծառայությունների նորարարությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը և Բանկի կորպորատիվ սոցիալական գործունեությունը:

«Նման հեղինակավոր կառույցի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ճանաչվելը պատվաբեր է, բայց միաժամանակ պարտավորեցնող», - նշել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը՝ հավելելով որ միջազգային փորձագետների կողմից նման բարձր գնահատակին արժանանալը վկայում է Արդշինբանկի հուսալիության, կայունության և արդյունավետ աշխատանքի մասին:

«The Banker» -ի կողմից 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեցին նաև այնպիսի հեղինակավոր բանկեր, ինչպիսին են Bank of America (ԱՄՆ)-ն, Commerzbank-ը (Գերմանիա), Raiffeisen Bank International-ը (Ավստրիա), BNP Paribas-ը (Բելգիա, Ֆրանսիա), Lloyds Banking Group-ը (Մեծ Բրիտանիա):

Նշենք, որ «The Banker»-ի կողմից Արդշինբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ անգամ: Ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 140 երկրի բանկեր:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2018-12-12 09:38
Developed by Studio One