«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դարձել է Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի տեղաբաշխող | ardshinbank

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դարձել է Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի տեղաբաշխող

Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի  15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտը լրացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը ծանոթացե՛ք հետևյալ հղմամբ:

Ներդրողներին հասանելի փաստաթուղթը, որում առկա է թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղակատվությունը, կարելի է ստանալ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ինտերնետային՝ www.ardshinbank.am կայքից, իսկ թղթային տարբերակները՝ այցելելով «Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2023-08-14 15:02
Developed by Studio One