«Ակնթարթային» վարկերի արտոնյալ պայմաններ մինչև օգոստոսի 1-ը | ardshinbank

«Ակնթարթային» վարկերի արտոնյալ պայմաններ մինչև օգոստոսի 1-ը

Հաշվի առնելով Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերի նկատմամբ հաճախորդների հետաքրքրվածությունը` Արդշինբանկն առաջարկում է հատուկ պայմաններ, որոնք կգործեն մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը: «Ակնթարթային» վարկերի բոլոր նոր վարկառուները հնարավորություն կունենան կանխիկացնել վարկի գումարը ընդամենը 0.2%-ով:

Վարկերը տրամադրվում են մինչև 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով, 120 ամիս մարման ժամկետի հնարավորությամբ: ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նշանակության վարկերը՝ 19,5%-ով:

«Ակնթարթային» վարկերը տրամադրվում են առանց եկամուտների վերլուծության և ապահովվածության: Վարկը ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է դիմելու պահին:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/dmqYRq կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One