Հայտարարություններ | ardshinbank

Հայտարարություններ

  • Հարգելի՛ հաճախորդներ,

    Տեղեկացնում ենք, որ հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը,  աշխատելու են միայն հետևյալ մասնաճյուղերը՝

    • Բյուզանդ - ք. Երևան, Մաշտոցի 15/6, 09:00-22:00,
    • Զվարթնոց - ք. Երևան, «Զվարթնոց» Մ/ՕԿՀ 42, շուրջօրյա (24/7, տեխ. ընդմիջում` 08:30-09:15, 20:30-21:15 ):

    Հիշեցնենք, որ Կոմունիկացիոն կենտրոնը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, իսկ բանկային գործարքները կարող եք կատարել Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով:

     

  • Հարգելի՛ հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի մայիսի 17-ից ուժի մեջ կմտնեն «Վճարային քարտերի կաննոններ»-ը նոր խմբագրությամբ՝ գործող հաճախորդների համար, իսկ նոր հաճախորդների համար՝ մայիսի 7-ից: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3MY2H18:

    06.05.2022թ.

  • Հարգելի՛ հաճախորդներ,

    Սպասարկման որակի բարելավման և տեխնիկական գործիքակազմը կատարելագործելու նպատակով իրականացվելու են աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակավորապես անհասանելի կլինեն որոշ ծառայություններ: Ապրիլի 16-ին ժամը 14:00-ից մինչև ապրիլի 17-ը ժամը 08:50-ն անհասանելի են լինելու

    Մոբայլ Բանկինգ, Բանկ-հաճախորդ համակարգերի աշխատանքը և TellCell/EasyPay/IDram տերմինալներով վճարումների իրականացումը, ինչի համար կանխավ հայցում ենք ձեր ներողամտությունը:

     

    15.04.2022թ.

  • Հարգելի՛ հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի ապրիլի 5-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ը նոր հաճախորդների համար, գործող հաճախորդների համար՝ ապրիլի 15-ից:Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/3DG4KU3 :

     

  • «Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) վճարային քարտերի սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 15.02.2022թ.-ից:

    Հիմնական փոփոխությունները ներկայացված են ստորև՝

    • Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից.

    A, B, O և Արտոնյալ աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթներում փոփոխվել է առանց քարտի առկայության Բանկի դրամարկղերից կանխիկ գումարի ստացման սակագինը՝ սահմանվելով հետևյալ կերպ.

    Օրական մինչև 5,000,000 դրամ 0%, 5,000,000 դրամից ավել` համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների:

    • Աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթների փոփոխություն.
    • C և D աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթներով սպասարկվող հաճախորդներն այսուհետ սպասարկվելու են B աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթով:
    • Մի շարք կազմակերպություններ այսուհետ սպասարկվելու են բարելավված O-աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթով:
    • Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ՝ ստորև թվարկված քարտերի դեպքում.

    MasterCard World Black Edition

    Visa Gold Debit

    Arca Gold

    Visa Classic

    Visa Individual

    SmartCard (MasterCard Debit)

    Arca-MIR

    • Փոփոխվել է Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներում քարտերով կանխիկացման գործարքների սակագինը՝ սահմանվելով հետևյալ կերպ.

    0% մինչև օրական 100,000 դրամ գործարքների դիմաց և 0.5% օրական 100,000 դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց:

    • Փոփոխվել է Այլ բանկերի բանկոմատներում քարտերով կանխիկացման գործարքների սակագինը՝ սահմանվելով հետևյալ կերպ.

    0% մինչև օրական 100,000 դրամ գործարքների դիմաց և 1,5% նվազագույնը 1,500 դրամ օրական 100,000 դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց:

    • Թվայնացված քարտով կանխիկացման գործարքների իրականացում:

    Apple Pay և ArdshinPay դրամապանակների միջոցով հնարավոր է կանխիկացնել գումար՝ առանց բանկային քարտի առկայության NFC մոդուլով (contactless) աշխատող բանկոմատներով: ԱՐՔԱ համակարգի սահմանափակումներով պայմանավորված ստանդարտ սակագնի փոխարեն կգործեն հետևյալ միջնորդավճարները.

    • 1% նվազագույնը 1,500 ՀՀ դրամ սակագնով՝ A, B, O և Արտոնյալ աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթների դեպքում,
    • 1,5% նվազագույնը 1,500 ՀՀ դրամ սակագնով՝ ստորև թվարկված քարտերի դեպքում.

    Visa Classic չանհատականացված

    MasterCard Standard չանհատականացված

    Visa Classic

    Visa Individual

    SmartCard (MasterCard Debit)

    Visa Classic Կենսաթոշակային

    MasterCard Կենսաթոշակային

    Visa Electron Կենսաթոշակային

    MasterCard World Black Edition

    Visa Gold Debit

    MasterCard Standard Express վարկային քարտ

    • 2% նվազագույնը 1,500 ՀՀ դրամ սակագնով՝ ստորև թվարկված փաթեթների դեպքում.

    MasterCard Standard վարկային քարտ

    MasterCard Gold վարկային քարտ

    Visa Infinite վարկային քարտ

    Visa Gold վարկային քարտ

    Visa Platinum վարկային քարտ:

    • Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք.

    Փոփոխվել է օրվա ավարտի դրությամբ նվազագույն մնացորդը՝ սահմանվելով 5,000,000 ՀՀ դրամ:

     

         Յուրաքանչյուր քարտի փոփոխությունները կարող եք տեսնել տվյալ քարտի համապատասխան էջում:

     

    04.02.2022թ.

  • Հարգելի՛ հաճախորդ,

    տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022թ.  փետրվարի 1-ից վարկային քարտերի անկանխիկ վճարման համար գործարքի գումարից ստացվող հետվճարի՝ cashback-ի չափը փոխվում է: Գործելու են հետևյալ դրույքները՝

    Վարկային քարտերի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ յուրաքանչյուր քարտի էջից կամ այցելելով բանկ:

     

    20.01.2022թ.

  • Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սոց. փաթեթների պայմաններում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները՝

    Նոր կարգավորմամաբ հաճախորդի ընտանիքի անդամների ցանկը համալրվել է հետևյալ անձանցով՝

    ծնող, զավակ՝ անկախ տարիքից (նաև որդեգրողը, որդեգրվածը), խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը), տատ, պապ, թոռ, համատեղ բնակվող` եղբայր, քույր

    Սոց. վճարները այժմ կարող եք ուղղել ցանկացած հիփոթեքային վարկի մարմանը, որը տրամադրված է գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով: 

    Ինչպես նաև սոց. վճարները կարող եք օգտագործել հետևյալ ծառայությունների համար՝ (ուժի մեջ է 13.12.2021թ.-ից)

    • ախտորոշիչ հետազոտություններ և ստոմատոլոգիական ծառայություններ,
    • մարզա-առողջարարական և սպորտային համալիրներ, լողավազաններ և այլ սպորտային կազմակերպություններ,
    • պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում:
    Փոփոխության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
     
    23.11.2021թ.
  • Հարգելի հաճախորդ, տոնական օրերի հետ կապված սեպտեմբերի 20-ին և 21-ին կաշխատի միայն Զվարթնոց մասնաճյուղը: Բնականոն աշխատանքը մասնաճյուղերը կվերսկսեն սեպտեմբերի 22-ից, կաշխատեն նաև սեպտեմբերի 25-ին: Կոմունիկացիոն կենտրոնը կգործի 24/7 ռեժիմով:

     

  • Հարգելի հաճախորդ,

    Տեխնիկական վերազինման աշխատանքների հետ կապված շաբաթ օրերին աշխատող Արդշինբանկի մասնաճյուղերը ս/թ հուլիսի 24-ին չեն աշխատի:

    Միաժամանակ ս/թ հուլիսի 24-ի ժամը 03:00-ից մինչև 21:00-ը անհասանելի կլինեն հետևյալ համակարգերը և ծառայությունները.

    TellCell ծառայությունը

    IDram ծառայությունը

    EasyPay ծառայությունը

    Բանկ-հաճախորդ համակարգը

    Մոբայլ Բանկինգ հավելվածը

    Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

     

    23.07.2021թ.

     

  • Սպառողական կրեդիտավորման և Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքների շրջանակներում սպասարկվող վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում Բանկն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի նվազեցման և վերադարձման գործընթաց: Նշված գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար հաճախորդները կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012-22-22-22 հեռախոսահամարով:

     

  • Սույն թվականի հուլիսի 16-ից ՀՀ, ք. Երևան, Մ.Մաշտոցի պող. 15/5 հասցեում իր գործունեությունն է սկսել Արդշինբանկի «Բյուզանդ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում, որը Երևանում թվով 18-րդն է, հաճախորդները կարող են կատարել բանկային գործարքներ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 09:15-ից մինչև 24:00-ն:

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի ապրիլի 22-ից ուժի մեջ են նոր խմբագրությամբ «Վարկավորման կանոնները»-ը: Փոփոխություններին ծանոթացեք

    Այստեղ

    «Վարկավորման կանոնները»-ում կատարված փոփոխությունները գործող հաճախորդների նկատմամբ չեն տարածվում:

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հուլիսի 16-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ը նոր հաճախորդների համար, գործող հաճախորդների համար՝ հուլիսի 27-ից: Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով՝  https://bit.ly/3z0BcNb

     

  • Հարգելի հաճախորդ,

    Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արդշինբանկ» ՓԲԸ վճարային քարտերով վարկավորման կանոններում տեղի է ունեցել փոփոխություն: 

    Խնդրում ենք ծանոթանալ վերջիններիս բնույթին և կիրառման ժամկետին:

    Կանոնները կգործեն գործող հաճախորդների համար - 05.03.2021 թ. –ից, իսկ նոր հաճախորդների համար – 23.02.2021 թ. –ից:

    Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/3bu1f5h: Սույն հղմամբ ներկայացնում ենք նաև պայմաններում կատարված փոփոխությունների ամփոփ նկարագրությունը՝ Կանոնների փոփոխման ամփոփ նկարագրություն

    Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:

    Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներով`

    • Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոնի հեռախոսահամար՝ (+374 12) 222222
    • Էլ. փոստի հասցե`[email protected]
    • Մեզ կարող եք գրել նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով`https://www.facebook.com/ardshinbank/:

     

  • Հարգելի Հաճախորդ,

    Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից սպասարկվող քարտերի սակագնային փաթեթներում կատարվող փոփոխությունները:

    Խնդրում ենք ծանոթանալ վերջիններիս բնույթին և կիրառման ժամկետներին:

    Սույն թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ կմտնեն քարտերի սակագների փոփոխությունները համաձայն որի.

    • Փոփոխության է ենթարկվել դրամարկղից կանխիկ միջոցներով քարտային հաշիվների համալրման և վարկերի մարման դիմաց գանձող վճարները, որոնց մասով նախատեսվել է բացառություն, մասնավորապես, որ Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:
    • Աշխատավարձային սակագնային փաթեթի պայմաններով, նոր և արդեն իսկ տրամադրված Visa Classic և Visa Gold debit տեսակի քարտեր փաթեթների շրջանակում դժբախտ պատահարներից ապահովագրությունը 01.04.2021-ից չի կատարվելու:
    • Դադարեցվում է MasterCard Nur քարտերի թողարկումը, սակայն չի դադարեցվում գործող քարտերի ընթացիկ վերաթողարկումը: MasterCard Nur քարտերի ժամկետային վերաթողարկում չի իրականացվի, իսկ ժամկետային վարկային պարտավորությունները կարող են մարվել գործող ժամանակացույցով կամ վերաձևակերպվել որպես ակնթարթային վարկ:
    • Կատարվել են նաև փոփոխություններ քարտերի սակագներում : 

    «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերի սակագներին և պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նաև Բանկի պաշտոնական կայքի այս հղմամբ՝ https://bit.ly/3oi56Ib , զանգահարելով Բանկի Կոմունիկացիոն կենտրոն 012 22 22 22 հեռախոսահամարով կամ մոտենալով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ից՝  նոր հաճախորդների համար, իսկ 2020 թվականի մայիսի 27-ից գործող հաճախորդների համար,  ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վճարային քարտերի կանոնները»: Փոփոխություններին ծանոթացեք այստեղ

     

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 3-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վարկավորման կանոնները»-ը: Փոփոխություններին ծանոթացեք այստեղ

    02.02.2021թ.

     

  • Հարգելի հաճախորդ,

    Տեխնիկական վերազինման աշխատանքների հետ կապված շաբաթ օրերին աշխատող Արդշինբանկի մասնաճյուղերը ս/թ դեկտեմբերի 19-ին չեն աշխատի:

    Միաժամանակ ս/թ դեկտեմբերի 19-ի ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 20-ի ժամը 10:00 անհասանելի կլինեն հետևյալ համակարգերը և ծառայությունները.

     

    1. TellCell ծառայությունը
    2. eDram ծառայությունը
    3. EasyPay ծառայությունը
    4. Բանկ հաճախորդ համակարգը
    5. Մոբայլ Բանկինգ հավելվածը

    Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

    18.12.2020թ.

  • Հարգելի Հաճախորդ,

    Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից սպասարկվող քարտերի սակագներում կատարվող փոփոխությունները:

    Խնդրում ենք ծանոթանալ վերջիններիս բնույթին և կիրառման ժամկետներին:

    Սույն թվականի հոկտեմբերի 30-ին ուժի մեջ կմտնեն քարտերի սակագների փոփոխությունները համաձայն որի.

    • Բանկի դրամարկղից քարտային հաշիվներին վճարովի կանխիկի մուտքի ներկայիս 100 հազ. դրամի շեմը բարձրացվել և սահմանվել է 200 հազ. ՀՀ դրամ:
    • Որոշ քարտատեսակների համար բարձրացվել է հաճախորդի դիմումի հիման վրա քարտի վերաթողարկման սակագինը, մասնավորապես, այն քարտերի, որոնց վերաթողարկման սակագինը ցածր է 2,000 դրամից՝ սահմանվել է 2,000 ՀՀ դրամ:

     

    «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերի սակագներին և պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նաև Բանկի պաշտոնական կայքի այս հղմամբ՝ https://bit.ly/3oi56Ib , զանգահարելով Բանկի Կոմունիկացիոն կենտրոն 012 22 22 22 հեռախոսահամարով կամ մոտենալով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

     

    21.10.2020թ.

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ից ուժի մեջ են մտնում նոր խմբագրությամբ «Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման պայմաններ»-ը:

    Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով https://bit.ly/342TpNt

    16.10.2020թ.

     

     

  • Սույն թվականի հունիսի 29-ից «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Ստատուս» մասնաճյուղը վերանվանվել է «Երազ» մասնաճյուղի:

    Միաժամանակ հայտնում ենք, որ «Երազ» մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունն իրականացնելու է  ՀՀ ք. Երևան, Ադոնցի փողոց 6, շինություն 334 հասցեում գտնվող նոր տարածքում, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն 012222222 հեռախոսահամարով:

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ը նոր հաճախորդների համար, գործող հաճախորդների համար՝ հուլիսի 1-ից: Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/2YRb72M: 

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 4-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ը նոր հաճախորդների համար, գործող հաճախորդների համար՝ մայիսի 12-ից: Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/3d91eCT

    Միաժամանակ հայտնում ենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին թիվ ՀՕ-135-Ն օրենքը: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140487

    30.04.2020թ.

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հունիսի 3-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները» և «Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման կանոնները» նոր հաճախորդների համար, գործող հաճախորդների համար՝ հունիսի 11-ից: Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

    https://bit.ly/2EFhoW3

    https://bit.ly/2WBkFjo

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի մարտի 6-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վճարային քարտերի կանոնները», որը կգործի միայն նոր քարտապանների համար:

    Վճարային քարտերի կանոններին ծանոթացեք այստեղ

    05.03.2019թ.

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները» և «Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման կանոնները» նոր հաճախորդների համար, գործող հաճախորդների համար՝ դեկտեմբերի 20-ից: Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

    https://bit.ly/2EFhoW3

    https://bit.ly/2sk1Weo

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վարկավորման կանոնները», որոնք կգործեն միայն նոր հաճախորդների համար:

    Վարկավորման կանոններին ծանոթացեքայստեղ

    27.11.2019թ.

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 31-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վճարային քարտերի կանոնները» և «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները»: Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

    https://goo.gl/NBpES6, https://goo.gl/fpdBoe:

  • Հարգելի՛ հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքների պատճառով սույն թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 3-ը ներառյալ Թումանյան 42 հասցեում գտնվող բանկոմատը չի սպասարկի:

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 10-ից դադարեցվելու է MasterCard NurCard Ապառիկ քարտերի տրամադրումը:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (012) 222222 հեռախոսահամարին:

    09.08.2018թ. 

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 6-ից դադարեցվել են MasterCard Nur Gold քարտերի և NurCard Gold Express վարկային գծերի տրամադրումը:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (012) 222222 հեռախոսահամարին:

     

  • Հարգելի հաճախորդ,

                Տեղեկացնում ենք Ձեզ, որ տեխնիկական վերազինման աշխատանքների հետ կապված՝ հուլիսի 5-ին ժամը 09:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակատավածում, Բանկում, ինչպես նաև՝ Մոբայլ-Բանկինգ, Բանկ-Հաճախորդ, Tell-Cell և EasyPay համակարգերով գործարքներ հնարավոր չի լինելու իրականացնել:

     Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

    04.07.2018թ.

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունիսի 11-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վճարային քարտերի կանոնները» և «Վճարային քարտերի վարկավորման կանոնները»:

    Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով`https://goo.gl/abp1yK

    31.05.2018թ.

  • Հարգելի հաճախորդ,

    Սույնով տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի մայիսի 16-ից դադարեցվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Տիգրան Մեծ» մասնաճյուղի (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Մհեր Մկրտչյան 12) գործունեությունը, որի վերաբերյալ առկա է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018 թվականի ապրիլի 25-ի թիվ N 1/279Ա որոշում):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն  «Ստատուս» մասնաճյուղի (հասցե` ք. Երևան, Կենտրոն, Մհեր Մկրտչյան 12)  կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012222222 հեռախոսահամարով:

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    08.05.2018թ.

  • Հարգելի հաճախորդ,

    Սույն թվականի մայիսի 16-ից «Արդշինբանկ» ՓԲԸ «Ստատուս» մասնաճյուղն իր գործունեությունը կիրականացնի «ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն, Մհեր Մկրտչյան 12» հասցեում գտնվող նոր տարածքում:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 222222 հեռախոսահամարով: 

    08.05.2018թ.

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ից դադարեցվել է «Բիզնես Էքսպրես» և Զինծառայողներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկերի տրամադրումը:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (012) 222222 հեռախոսահամարին:

    19.04.2018թ.

     

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի փետրվարի 9-ից ուժի մեջ են մտնում նոր խմբագրությամբ «Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման կանոններ»-ը:

    Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով https://goo.gl/UDpux8:

    01.02.2018թ.

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ կմտնեն նոր խմբագրությամբ «Վճարային քարտերի կանոնները» և «Վճարային քարտերի վարկավորման կանոնները»:

    Փոփոխություններին ծանոթացեք հետևյալ հղումով`https://goo.gl/abp1yK

    28.12.2017թ.

  • Հարգելի Հաճախորդ,

    Ամանորյա տոների նախօրեին և տոնական ամբողջ շաբաթվա ընթացքում ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «ԿԱՍԿԱԴ» և «ԶՎԱՐԹՆՈՑ» մասնաճյուղերը աշխատելու են հատուկ ժամանակացույցով:

    «ԿԱՍԿԱԴ» մասնաճյուղ (ք. Երևան, Թամանյան 1 տարածք 70 հասցեով)

    2017թ.-ի դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ ժամը 9:15-16:45

    2018թ.-ի հունվարի 2-ից մինչև 5-ը՝ ժամը 11:45-14:45 

     

    «ԶՎԱՐԹՆՈՑ» մասնաճյուղ (Զվարթնոց միջազգային օդանավակայան Հ 42)

    Շուրջօրյա՝ մինչև 31.12.2017թ. ժամը 16:45-ը

    02.01.2018թ. ժամը 09:15-ից սկսած շուրջօրյա

     

    Հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի սպասարկման կենտրոն 012-222222 հեռախոսահամարով` շուրջօրյա, առանց հանգստյան օրերի։

  • Հարգելի հաճախորդ,

    Սույն թվականի հոկտեմբերի 28-ից «Արդշինբանկ» ՓԲԸ «Տիգրան Մեծ» մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է «ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն, Մհեր Մկրտչյան 12» հասցեում գտնվող նոր տարածքում:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Տիգրան Մեծ» մասնաճյուղ` 093778048 հեռախոսահամարով կամ «Արդշինբանկ» ՓԲԸ կոմունիկացիոն կենտրոն` 012 222222 հեռախոսահամարով: 

  • Արդշինբանկը Visa* քարտապաններին  առաջարկում է կատարել  անկանխիկ գնումներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի հունվարի 11-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

    Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:

    Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, ովքեր կիրականացնեն ամսական 6 անգամ և ավել անկանխիկ գործարքներ  և առաջինը կհատեն 100.000 ՀՀ դրամի սահմանագիծը, կստանան 50.000 ՀՀ  դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին:

    Քարտի տեսակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

    Փոխհատուցման գումար

    Դասական քարտեր

    6

    100.000  ՀՀ դրամ

    50.000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

    30.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին

    20.000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին

    Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է նվազագույն շեմի 

    100 % չափով հետվճարի տրամադրում:

     

    Քարտի տեսակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

    Փոխհատուցման գումար

    Պրեմիում քարտեր

    10

    200.000 ՀՀ դրամ

    200.000 ՀՀ դրամ՝ առաջին 3 հաճախորդին

    100.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 3 հաճախորդին

    70.000 ՀՀ դրամ՝ երրորդ 3 հաճախորդին

     

    Անկանխիկ գործարքների և գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով ստորև հղումներով.

    դասական քարտերի դեպքում` https://goo.gl/P9cy2v

    պրեմիում դասի քարտերի համար` https://goo.gl/PhZmf1

    * Տվյալ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Բանկի կողմից թողարկված Visa International վճարահաշվարկային համակարգի քարտերից օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

     
  • Հարգելի' հաճախորդ,

    Սույն թվականի սեպտեմբերի 25-ից Արդշինբանկի «Չարենց» մասնաճյուղում կմեկնարկի ոսկու գրավով վարկերի տրամադրման գործընթացը:

    23.09.2017թ.

  • Հարգելի հաճախորդ,

    Սույն թվականի սեպտեմբերի 4-ից «Արդշինբանկ» ՓԲԸ «Մասիս» մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնելու է «ՀՀ, Արարատի մարզ, քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ 12» հասցեում գտնվող նոր տարածքում:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Մասիս» մասնաճյուղ` 0236-43352 հեռախոսահամարով կամ «Արդշինբանկ» ՓԲԸ կոմունիկացիոն կենտրոն` 012 222222 հեռախոսահամարով: 

  • Արդշինբանկը Visa* քարտապաններին  առաջարկում է կատարել  անկանխիկ գնումներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում:

    Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր հուլիս և օգոստոս ամիսներին առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:

    Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, ովքեր կիրականացնեն ամսական 6 անգամ և ավել անկանխիկ գործարքներ  և առաջինը կհատեն 100.000 ՀՀ դրամի սահմանագիծը, կստանան 50.000 ՀՀ  դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին:

    Քարտի տեսակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

    Փոխհատուցման գումար

    Դասական քարտեր

    6

    100.000  ՀՀ դրամ

    50.000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

    30.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին

    20.000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին

    Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է

    100 % հետվճարի տրամադրում:

     

    Քարտի տեսակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

    Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

    Փոխհատուցման գումար

    Պրեմիում քարտեր

    10

    200.000 ՀՀ դրամ

    200.000 ՀՀ դրամ՝ առաջին 3 հաճախորդին

    100.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 3 հաճախորդին

    70.000 ՀՀ դրամ՝ երրորդ 3 հաճախորդին

     

    Անկանխիկ գործարքների և գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով ստորև հղումներով.

    դասական քարտերի դեպքում` https://goo.gl/P9cy2v

    պրեմիում դասի քարտերի համար` https://goo.gl/PhZmf1 զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

    * Տվյալ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Բանկի կողմից թողարկված Visa International վճարահաշվարկային համակարգի քարտերից օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

     

  • Հարգելի այցելու,

    «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ «Արդշինբանկ» ՓԲԸ 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

    01.06.2017թ.

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցերի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի մայիսի 20-ին դադարեցվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Երևան» (հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պող. 6, թիվ 10) և «Մարտունի 2» (հասցե՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 59) մասնաճյուղերի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի մայիսի 10-ի թիվ 1/348Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն  «Ստատուս» (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1) մասնաճյուղի կողմից, իսկ «Մարտունի 2» մասնաճյուղի բոլոր գործառույթները՝ «Մարտունի» (հասցե ք.Մարտունի, Շահումյան 5) մասնաճյուղի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն` 012222222, «Ստատուս» մասնաճյուղ` 541791, 547360, և «Մարտունի» մասնաճյուղ՝ 26247174, 47173 հեռախոսահամարներով:

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    18.05.17թ.

    Հայտարարությունը տեղադրված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 18.05.2017թ-ի թիվ 89 (6610) համարում

     

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի ապրիլի 21-ին դադարեցվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Կոմիտաս 2» (հասցե` ք. Երևան, Կոմիտասի պողոտա 16/1) մասնաճյուղի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը  (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի ապրիլի 05-ի թիվ 1/246 Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Կոմիտաս 2» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն  «Կոմիտաս» (հասցե` ք. Երևան, Կոմիտասի 30), մասնաճյուղի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն` 012 222222 հեռախոսահամարով, «Կոմիտաս» մասնաճյուղ` 276420, 276817 հեռախոսահամարներով:

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    12.04.2017թ.

    Հայտարարությունը տեղադրված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 12.04.2017թ-ի թիվ 65 (6586) համարում

  • Հարգելի' քարտապան,

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 21-ից ուժի մեջ են մտնելու Վճարային քարտերի կանոնները և Վճարային քարտերի վարկավորման կանոնները:

    10.11.2016թ.

  • Հարգելի քարտապան,

    28.03.2017թ-ից սկսած մինչև 11.05.2017թ.-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի քարտային հաշիվներին անկախ գումարի մեծությունից դրամական միջոցների մուտքագրման գործարքների դիմաց, միջնորդավճար չի գանձվի:

    17.03.2017թ. 

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի մարտի 30-ին, ապրիլի 7-ին և ապրիլի 14 -ին համապատասխանաբար դադարեցվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Բյուզանդ» (հասցե` ք. Երևան, Փավստոս Բյուզանդի 1/3), «Արթիկ 2» (հասցե` ք. Արթիկ, Գարեգին Նժդեհի 1/3) և «Արմավիր 2» (հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 3) մասնաճյուղերի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը  (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի մարտի 15-ի թիվ 1/192Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Բյուզանդ», «Արթիկ 2» և «Արմավիր 2» մասնաճյուղերի բոլոր գործառույթները կիրականացվեն  համապատասխանաբար «Տիգրան Մեծ» (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 9), «Արթիկ» (հասցե` ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/8) և «Արմավիր» (հասցե` ք. Արմավիր -0901, Հանրապետության 3) մասնաճյուղերի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն` 012 222222 հեռախոսահամարով, Տիգրան Մեծ մասնաճյուղ` 010 562258, Արթիկ մասնաճյուղ` 0244 54889, Արմավիր մասնաճյուղ` 0237 23010 հեռախոսահամարներով: 

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    22.03.2017թ.

     

    Հայտարարությունը տեղադրված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 24.03.2017թ-ի թիվ 52 (6573) համարում

  • Հարգելի քարտապան,

    28.03.2017թ-ից սկսած մինչև 11.05.2017թ.-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի քարտային հաշիվներին անկախ գումարի մեծությունից դրամական միջոցների մուտքագրման գործարքների դիմաց, միջնորդավճար չի գանձվի:

    17.03.2017թ. 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2022-07-04 17:35
Developed by Studio One