Բանկի խորհուրդը | ardshinbank

Բանկի խորհուրդը

Կարեն Սաֆարյանը ծնվել է 1963թ.:
 
2003 թ.-ից մինչ օրս  «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ: 
2001թ-2017թթ.  «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՀՁ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:
1999-2002թթ.  «Ռոսավիասպեցկոմպլեկտ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
1997-1999թթ. «Ռոսավիասպեցկոմպլեկտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:
1995-1997թթ. «Տրանզիտ» ՓԲԸ (ՌԴ, ք. Նիժնի Նովգորոդ) գլխավոր տնօրեն:
 
1980-1985 թթ. սովորել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում:
 

Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960 թվականին:

 

2022 թվականից մինչ օրս «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ:

2020 թվականի մարտի 17-ից առ այսօր Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ:

2016 - 2020 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:

2014 – 2016 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2008 – 2014 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ:

1998 - 2008 թվականներին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ։

1995 - 1998 թվականներին Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ:

1990 - 1995 թվականներին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազգային Ժողովի ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահ։

1988 - 1990 թվականներին եղել է Երիտասարդ մասնագետների ու գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ։

1987-1990 թվականներին ավագ գիտաշխատող ու Հայաստանի Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի Միջազգային տնտեսական կապերի գիտահետազոտական խմբի ղեկավար։

 

1983 թվականին ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական թեզ «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով" վերնագրով։

1980 թվականին ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թվականին։

1977 թվականին ընդունվել է Երևանի տեխնիկական №14 ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։

Նույն թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետ։

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1 կարգի մեդալով»: ՌԴ կառավարության որոշմամբ պարգևատրվել է «Ստոլիպինի» 1 կարգի մեդալով: «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Տոկաևի կողմից 2019 թվականին պարգևատրվել է բարեկամության շքանշանով:

 Նույն թվականին ՌուսաստանիԴաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Բարեկամության Շքանշանով»:

Ղրղզստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Դանկ» մեդալով:

Հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի, Ղազախստանի Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի, ինչպես նաև Ղրղզա-Ռուսական սլավոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

 

 

Գարեգին Տոսունյանը ծնվել է 1955թ.-ին:
 
 2009 թ.-ից մինչ օրս  «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ : Ներկայումս նա Ռուսաստանյան Բանկերի Ասոցիացիայի նախագահն է:
2000-2002թթ. աշխատել է ՌԴ կառավարությանը կից Ժողովրդական Տնտեսության Ակադեմիայում և ՌԴ ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում:
1998-1999թթ. եղել է ՌԴ կառավարության նախագահի ֆինանսավարկային հարցերով խորհրդականը:
1998թ.-ին ղեկավարել է Մոսկվայի ներկայացուցչության լիազորված բանկերի խորհուրդը, տնտեսական ռեֆորմի հարցերով հանդիսացել է ՌԴ կառավարության հանձնաժողովի անդամ և «Վարկային կազմակերպությունների վերակազմավորման գործակալություն» ԲԲԸ վարչության անդամ:
 
Գարեգին Տոսունյանն ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:
 

Արամ Անդրեասյանը ծնվել է 1955թ.-ին:
 
2009թ.-ից մինչ օրս «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ:
2005 թ.-ից մինչ օրս «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՀՁ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ:
2005-2006 թթ. «Արդշինվեստբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ:
2003-2009թթ «Արդշինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ:
1998-2003թթ. ՀՀ նախագահի աշխատակազմ, խորհրդատու և բաժնի վարիչ:
1992-1994թթ. Հրազդանի շրջանի հարկային պետական տեսչություն, տեսչության պետ. ստացել է հարկային ծառայության 2-րդ դասի ավագ խորհրդականի կոչում:
1980-1992թթ. «Հրազդան-Մաշ» արտադրական միավորում, տնտեսագետ, պլանբաժնի պետ, ֆինբաժնի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ:
 
1974-1979 սովորել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտում:

Ալեքսանդր Ֆոն Գլայխը ծնվել է 1967թ.-ին:

 

02.10.2023 թ.-ից` Արդշինբանկ ՓԲԸ, Բանկի խորհրդի անդամ:

2021 - 2022 թթ`. Ղրղզստան, Ղազախտելեկոմ, Տնօրենների խորհրդի անդամ, Դիտորդական խորհրդի անդամ:

2018 թ.-ից մինչ այժմ` Ուզբեկստան, Ուզպրոմստրոյբանկ, Տնօրենների խորհրդի անդամ, Դիտորդական խորհրդի անդամ:

2018 թ.-ից մինչ այժմ` Ղրղզստան, ТОО Global Expert Development Group, Տնօրենների խորհրդի անդամ:

2014 - 2017 թթ.` Ռուսաստանի Դաշնություն, Allianz ապահովագրություն, Գլխավոր տնօրենի տեղակալ, Allianz Ուկրաինայի տնօրենների խորհրդի անդամ:

01.02.2014 - 01.08.2014 թթ.՝ Խորվաթիա, Hypo Alpe Adria Բանկի գլխավոր տնօրեն:

 

1987 – 1995 թթ. Գերմանիա, ք. Բոնն, Ֆ.Վիլհելմի անվան Ռեյնի համալսարան, տնտեսագետի որակավորում:

 

 

Վաչե Վազգենի Գաբրիելյանը ծնվել է 1968 թվականին:

 

12.06.2019 թ. -ից «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ է :

2019թ.-ից մինչ օրս Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան է:

2018 թ.հոկտեմբերից աշխատում է «Արմենիա Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում:

2014 թ. նոյեմբերի 28-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը աշխատել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։

2014 թ. ապրիլի 18-ից մինչև 2014թ. նոյեմբերի 28-ը աշխատել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։

2014 թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար։

2013 թ. հուլիսի 15-ին նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատվելով ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

2013 թ. մայիսի 8-ից աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2010 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի մայիսի 7-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։

2008 թ. հուլիսի 2-ից մինչև 2010 թ. դեկտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում:

1999-2008 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում։

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնում։

1998 թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում։

1994-1998 թթ. դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն։

1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ։

 

1992թ. ընդունվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետ, որն ավարտել է 1998թ.:

1985թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1990թ.:

 

 
 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2024-03-19 11:26
Developed by Studio One