VISA Infinite | ardshinbank

VISA Infinite

Վճարային քարտը Visa Premium խմբի բարձրագույն դասի քարտն է և գտնվում է Visa International վճարահաշվարկային համակարգի քարտային ծրագրերի գագաթնակետում: Այն ոչ միայն ընդգծում է Ձեր բարձր դիրքն ամբողջ աշխարհում, այլ նաև տրամադրում է Ձեզ գրեթե անսահման հնարավորություններ` լիովին համապատասխանելով իր անվանմանը: 
Visa Infinite քարտի միջոցով Ձեզ հասանելի են դառնում Visa Premium ծառայությունների և առաջարկների ամբողջ ցանկը: Visa Infinite վճարային քարտին հասանելի են արտասահմանում քարտի արտակարգ վերաթողարկման և կանխիկի արտակարգ տրամադրման ծառայությունները: Արտասահմանում քարտի կորստի դեպքում կասեցման, կանխիկի շտապ տրամադրման և քարտի վերաթողարկման և խորհրդատվական Visa GCAS ծառայություն: Ծառայությունը գործում է շուրջօրյա, սպասարկումը իրականացվում է 9 լեզուներով և 550 միջազգային հեռախոսահամարներով:

Visa Infinite քարտի կարգախոսն է “Զգացեք Ձեր առավելությունն ամեն ինչում…”: 
VIsa Infinite վճարային քարտի քարտապաններն ունեն հնարավորություն օգտվելու`

  1. CASHBACK ծառայություն քարտով անկանխիկ վճարման 3%-ի չափով,
  2. Զեղչային ակումբին անվճար միանալու հնարավորությունից, որը զեղչեր է տրամադրում ՀՀ տարածքում գործող մի շարք առևտրի և սպասարկման կետերում, ծրագրի մասնակից կետերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ,
  3. Priority Pass քարտերից, որոնք ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ,
  4. Արտասահմանում տեղակայված առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող զեղչերից, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.visapremium.com կայքը:
  5. Զեղչեր աշխարհի 50.000-ից ավել հյուրանոցներում` կատարելով հյուրանոցի պատվեր http://www.hotelclub.com/visa/en կայքում: 
    Որպես Արդշինբանկ ՓԲԸ կողմից թողարկվող Visa վճարային համակարգի քարտի քարտապան` Ձեզ առաջարկվում են 130 երկրների փոքր բուտիկներից մինչև 5 աստղանի հյուրանոցային ցանցեր, որոնց համարները կարող եք ամրագրել ինչպես վերջին րոպեին, այնպես էլ մեկնելուց մինչև 12 ամիս առաջ
  6. Հատուկ առաջարկներ աշխարհի ավելի քան 800 բարձրակարգ հյուրանոցներում: Համարի on-line ամրագրում և բազմաթիվ անակնկալներ Luxury hotels առաջարկների շնորհիվ: 
    Ծառայությունը հասանելի է www.visaluxuryhotels.com կայքում:
  7. Airport SpeedPass ծառայությունից, որն Արդշինբանկ ՓԲԸ քարտապաններին հնարավորություն է ընձեռում խուսափել օդանավակայաններում գոյացող հերթերից, փաստաթղթերի ձևակերպումների համար ժամանակի ավելորդ կորուստից, ինչպես նաև ցանկացած անհարմարությունից, որը կարող է առաջանալ օդանավակայանում:
    Ծառայությունից օգտվելու համար բավական է կատարել ամրագրում Airport SpeedPass ծառայության www.airportspeedpass.com կայքում և օդանավակայանում Ձեզ կդիմավորի Airport SpeedPass ծառայության աշխատակիցը, որը կապահովի օդանավակայանում Ձեր առավելագույն հարմարավետությունը:
  8. Chic Outlet Shopping առաջարկից, որն ընձեռում է Chic Outlet Shopping բուտիկներոմ ստանալ 10% հավելյալ զեղչ, օգտվել Shopping Express լյուքսային ավտոբուսից մինչև 50% զեղչով, ինչպես նաև անհատական առաքման ծառայությունից մինչև 15% զեղչով: Մանրամասների համար կարող եք այցելել Chic Outlet Shopping կայք:
  9. Visa Infinite վճարային քարտով գնված ապրանքների պաշտպանվածության և լրացուցիչ երաշխիքային ժամանակահատվածի հնարավորությունից,
  10. Ճանապարհորդական բազմակողմանի ապահովագրությունից, որն իր մեջ ներառում է ապահովագրում գրեթե բոլոր դեպքերում մինչև 76 տարեկան անձանց համար: Այն պաշտպանում է Ձեզ և Ձեր ընտանիքին ("ընտանիք" համարվում են Քարտապանը, նրա ամուսինը, մինչև 18 տարեկան չամուսնացած երեխաները կամ մինչև 23 տարեկան ուսում ստացող երեխաները, ինչպես նաև որդեգրված զավակները) ճանապարհորդության ընթացքում, մինչև 90 օր ժամանակահատվածով և իր մեջ ներառում է ճանապարհորդության ձախողում, հետ վերադարձի ապահովագրում, կորցրած ուղեբեռի կամ գումարների ապահովագրում, ինչպես նաև մահվան և անգործունակության ապահովագրում:

 

Վարկային գծի տեսակ

Մարման արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ

Վարկային գծի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Տարեկան անվանական տոկոսադրույք

AMD

USD

EUR

18%

14%

12%

Վարկային գծի  սահմանաչափ

6.000.000 - 40.000.000
15.000 - 100.000  12.000 - 100.000 

Վարկային գծի տրամադրման ժամկետ (ամիսներով)

36   

Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back)  3%
 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One