BRED Banque Populaire բանկում հաշիվների բացում | ardshinbank

BRED Banque Populaire բանկում հաշիվների բացում

Արդշինբանկն իր հաճախորդներին ընձեռում է բացառիկ հնարավորություն բացել բանկային հաշիվ իր գործընկեր BRED Banque Populaire ֆրանսիական հեղինակավոր բանկում: Ծառայությունը կհետաքրքրի այն անձանց, ովքեր ցանկություն ունեն օգտվել եվրոպական խոշոր BRED բանկի կողմից թողարկվող վճարային քարտերից, ինչպես նաև առաջարկվող այլ ծառայություններից և արտոնություններից:

 

ռեզիդենտ հաճախորդների համար

50,000 ՀՀ դրամ 1,2

ոչ ռեզիդենտ հաճախորդների համար

100,000 ՀՀ դրամ 1, 2

 
Սակագինը չի ներառում BRED Espace-ին վճարվող ծառայության վճարները, նշվածը Բանկի խորհրդատվության ծառայության վճարն է, որը գանձվում է Հաճախորդի Բանկում առկա հաշվից(ներից) BRED Espace - ում տվյալ Հաճախորդի համար հաշվի(ների) բացման հաստատումը BRED Espace-ից ստանալու դեպքում: Վճարը գանձվում է մեկ անգամ:

2 Սակագինը ներառում է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):

  • Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է Արդշինբանկում ունենալ բանկային հաշիվ և ներկայացնել
    • Տեղեկանք բնակության վայրից
    • Տեղեկանք եկամուտների վերաբերյալ
    • էլ.փոստի հասցե

    Հաշվի ակտիվացում և օգտագործում

    • Հաշիվը բացելուց հետո BRED–ը Հաճախորդի էլ.փոստին կուղարկի տեղեկություն բացված հաշվի վերաբերյալ`
    • հաշվի համարը, որն ակտիվացնելու համար Հաճախորդը պետք է Արդշինբանկի իր հաշվից գումար փոխանցի՝ ապահովելով պահանջվող հաշվի նվազագյուն չափը,
    • BRED Direct առցանց (ինտերնետ) միջավայրում հաշիվը  հեռակառավարելու համար Հաճախորդի անունով գրանցված համպատասխան օգտատիրոջ անուն և գաղտնաբառ,
    • Հաճախորդի բնակության հասցեով կառաքվեն նաև համապատասխան վճարային քարտեր:

    Հաճախորդը հնարավորություն ունի

    • Հաշվին կից պատվիրել պրեմիում դասի VISA Premier և/կամ World Elite MasterCard վճարային քարտ
    • ազատ տնօրինել հաշիվը ինտերնետային բանկ համակարգի միջոցով, ընդ որում կատարել անկանխիկ վճարումներ,

    Ձեռք բերելով BRED բանկի կողմից թողարկված պրեմիում դասի վճարային քարտեր՝ Հաճախորդին հասանելի կդառնա

    • Ճանապարհորդության ապահովագրություն
    • Բժշկական, իրավաբանական աջակցություն արտերկրում
    • Արտոնություններ և զեղչեր առաջատար ապրանքանիշերի կողմից

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One