Օգտագործված գույք | ardshinbank

Օգտագործված գույք

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հայտարարում է Բանկին սեփականության իրավունքով պատկանող և շահագործումից հանված օգտագործված շարժական գույքի (այսուհետ՝ Գույք) հրապարակային աճուրդ:

 

  1. Ընդհանուր տվյալներ վաճառվող Գույքի վերաբերյալ

1.1  Գույքը հիմնականում հանդիսանում է գրասենյակային: Գույքի մասին տեղեկատվությունը  ներկայացված է Հավելված 2-ով:

 

  1. Աճուրդին մասնակցության պայմանները
    1. 1 Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Արդշինիբանկ» ՓԲԸ-ն:
    2. 2 Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և զննել Գույքը՝ 18.07.2019 թվականին ժամը 15:00-ից-16:00-ն ՀՀ, ք. Երևան, Եղվարդի խճուղի 111 (Արաքս գործարան) հասցեում և Գույքի ցանկ-ով նշված ՀՀ շրջանների մասնաճյուղերում՝ նախապես զանգահարելով (093) 77-81-52 Մհեր Ստեփանյանին կամ գրել service@ardshinbank.am էլեկտրոնային հասցեին:
    3. 3 Աճուրդի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել service@ardshinbank.am էլեկտրոնային հասցեին: Հայտերի ընդունման սկիզբն է 25.07.2019-ին ժամը 09:00-ին, վերջնաժամկետը` 05.08.2019թ., ժամը 17:00:
    4. 4 Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը service@ardshinbank.am հասցեին ներկայացնում է աճուրդի մասնակցության հայտ` համաձայն հավելված 1-ի:

 

  1. Աճուրդում հաղթող անձի որոշման կարգը
    1. 1 Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Բանկի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
    2. 2 Երկու և ավելի գնման հայտ ներկայացվելու դեպքում գործարքը կնքվում է առավել բարձր գին առաջարկած Գնորդի հետ: Եթե երկու և ավելի Գնորդներ առաջարկել են միևնույն գինը, ապա նախապատվությունը տրվում է 1-ինը դիմած մասնակցին:
    3. 3 Գումարը վճարվում է Գույքի ձեռք բերման պահին միանվագ` Բանկի համապատասխան հաշվին փոխանցումով:
    4. 4 Գույքի տեղափոխման ծախսերն իրականացվում են Գնորդի կողմից:

 

Գույքի ցանկ

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One