Փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորում | ardshinbank

Փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորում

  ԳՀՀ ֆինանսավորմամբ Այլ ֆինանսավորման աղբյուր
Նպատակ ՓՀԷԿ-ի կառուցման և/կամ վերազինում
Արժույթ ՀՀ դրամ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Ժամկետ մինչև 144 ամիս 180 ամիս
Տոկոսադրույք  - տարեկան 16 տոկոս, որի հաշվարկը սկսվում է վարկի տրամադրման օրվանից մինչև վերաֆինանսավորումը ստանալու ամսվա վերջին օրը ներառյալ

- տարեկան 10.5 տոկոս, որի հաշվարկը սկսվում է ԳՀՀ կողմից վերաֆինանսավորումը ստանալու օրվան հաջորդող առաջին ամսվա 01-ից 

պայմանագրային
Դիմում-հայտի ուսումնասիրության վճար
(15 000 ՀՀ դրամը որպես նվազագույն վճար գանձվում է հայտը ընդունելու պահին, մնացած մասը՝ վարկի դեպքում՝ տրամադրման պահին,իսկ վարկային գծի դեպքում՝ ծրագրային ձևակերպման պահին, գանձված վճարները վերադարձման ենթակա չեն) ***
P կամ A դասի կազմակերպությունների համար չի սահմանվում, վարկային հայտի գումարի 0.025 %.
Նվազագույնը՝ 150,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 1,000,000 ՀՀ դրամ 
Տրամադրման միջնորդավճար՝գանձվում է տրամադրման պահին և վերադարձման ենթակա չէ *** P կամ A դասի կազմակերպությունների համար պայմանագրային, մյուս դեպքերում`պայմանագրային (մայր) գումարի 0.35% միանվագ. Նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամը, առավելագույնը՝ 600,000 ՀՀ դրամ 
Տոկոսագումարների մարումներ ամսական 
Մայր գումարի մարումներ ելնելով հաճախորդի դրամական հոսքերի առաջացման հնարավորություններից, ընդ որում չի կարող նախատեսվել վարկի գումարի ամբողջական մարում ժամկետի վերջում
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ մինչև 24 ամիս
*** Վարկային գծի չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույք P կամ A դասի կազմակերպությունների համար պայմանագրային, մյուս դեպքերում` 0% P կամ A դասի կազմակերպությունների համար պայմանագրային, մյուս դեպքերում` ***0.5-2%
Տրամադրման եղանակ անկանխիկ
Վարկառուի, երաշխավորի, գրավատուի բանկային հաշվի առկայություն **** պարտադիր
Օգտագործման եղանակ կանխիկ կամ անկանխիկ, ընդ որում կանխկ օգտագործման դեպքում չեկի վրա նշվում է կանխիկացվող գումարի օգտագործման հստակ ուղղությունը
Նվազագույն գումար չի սահմանվում
Առավելագույն գումար կառուցման նպատակով  տրամադրվող վարկերի դեպքում ՝ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքի մինչև 70 տոկոսը, մնացած դեպքերում չի սահմանվում
Գումարի կանխիկացում ըստ գործող սակագների
Գրավատու ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ՝ իրավաբանական անձինք , անհատ ձեռնարկատերեր,18 տարին լրացած ֆիզիկական անձինք    
Վարկի վերադարձելիության ապահովվածություն Հավելված 1
Տույժեր, տուգանքներ պայմանագրային
Այլ դրույթներ Հավելված 2
Վարկի վերադարձելիության լրացուցիչ ապահովվածություն 1. բոլոր բաժնետերերի (մասնակիցների) երաշխավորությունները.
2. «Արդշինբանկ» ՓԲԸ համակարգում սպասարկվող հաշիվներում շրջանառվող դրամական միջոցներ՝ առանց արգելադրման կիրառման.
3. մասնակիցների պահանջի իրավունքը ընկերության (հայտատուի) նկատմամբ.
4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից էլ. էներգիայի առաքման դիմաց  ստացվելիք վճարների նկատմամբ պահանջի իրավունքը
Վարկառուի կողմից նախկինում իրականացված տնտեսական գործունեություն չի պահանջվում
Տեխնիկա-տնտեսական հիմնավորման ընդունելի կրկնակի փորձագիտական եզրակություն  Գերմանահայկական Հիմնադրամի տեխնիկական խորհրդատուի եզրակացություն նշված ընկերություններից մեկի եզրակացությունը.
1. «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ
2. «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ
3. «Էռա» ՍՊԸ
Վարկի մարման ժամանակացույցի վերանայում -
ՀԷԿ-ի ապահովագրություն - կառուցման ընթացքում չեն ապահովագրվում գրավադրվող այն գույքերը, որոնք անմիջականորեն չեն մասնակցում հիդրոէլերկտրակայանի կառուցման, շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացներում

ՓՀԷԿ-երի շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն

Շահագործման հանձնված ՓՀԷԿ-երի ապահովագրություն

** Օտարերկրյա ֆինանսական նազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին տրամադրվող վարկերի համար կիրառվում է ինտեգրալ ֆին.արժեքին + առնվազն 2% սակագինը,այլ որոշումը կայացվում է ՎԿ քննարկման արդյունքում 

*** Սահմանվում է վարկային կոմիտեի քննարկման արդյունքում: Միայն առաջնակարգ ապահովվածությամբ վարկային գործիքի դեպքում ` չի կիրառվում:Առանձին դեպքերում`կախված ձևակերպման առանձնահատկություններից և համաձայնեցնելով հաճախորդի հետ կարող է կիրառվել այլ սակագին:Արտարժույթային վարկային գործիքի դեպքում փոխարժեքը հավասար է վարկը տրամադրելու պահին ՀՀ ԿԲ փոխարժեքին

**** Ոչ ռեզիդենտ  երաշխավորի, գրավատուի համար բանկային հաշվի առկայությունը պարտադիր չէ 

 

  • Պոտենցիալ վարկառուների ընտրության չափանիշներ
    պոտենցիալ վարկառուների նախնական ընտրության չափանիշներ

    էլեկտրակայանի սեփականատերը պետք է ներկայացնի սեփական միջոցներից անհրաժեշտ ներդրումների ծավալի առնվազն 30 տոկոսի չափով մասնակցության հնարավորության հաստատումը՝ համաձայն պարտադիր պայմանի, որ “վարկ/սեփական ներդրումներ” գործակիցը չպետք է գերազանցի 70/30 հարաբերությունը: Սեփական միջոցների ձևերից նախապատվությունը տրվում է գումարային ավանդներին, բացառությամբ մասնակցությունը այլ հիմնամիջոցներով: Օրինակ` շինանյութի կամ աշխատուժի հատկացումը կարող է ընդունվել, սակայն դրանք պետք է գնահատվեն և հավանության արժանանան Բանկի կողմից

    Սեփականատիրոջ կողմից ներդրումները պետք է իրականացվեն նախքան վարկի հերթական մասնաբաժնի դիմումը և հիմք են հանդիսանալու վարկի հերթական մասնաբաժնի չափի հաշվարկման համար: Յուրաքանչյուր նոր մասնաբաժին տրամադրելուց հետո (սկսած երկրորդ մասնաբաժնից) այդ պահի դրությամբ ստացված վարկի գումարը չպետք է գերազանցի սեփականատիրոջ կողմից մինչ այդ իրականացված ներդրման 7/3 մասը

    ՓՀԷԿ-ը պետք է միացվի երկրի էլեկտրաբաշխման ընդհանուր համակարգին` հզորության լիակատար սպառումը ապահովելու համար: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորության օգտագործման գործակիցը (հաշվարկվում է կանխատեսվող արտադրություն / առավել հնարավոր արտադրություն բանաձևով) պետք է լինի 20%-ից ավելին: Այս չափանիշը ծառայում է ներդրումների տնտեսական արդյունավետության մոտավոր գնահատման համար

    Սեփականատերը պետք է ներկայացնի ՓՀԷԿ շահագործման համապատասխան նախագիծ

    Անհատական ծրագրերի իրագործումը չպետք է բացասական ազդի սոցիալական իրավիճակի կամ շրջակա միջավայրի վրա: Ծրագիրը պետք է իրականացվի համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) պահանջների

    պոտենցիալ վարկառուների վերջնական ընտրության չափանիշներ

     -

    վերջնական ընտրության լրացուցիչ չափանիշներ և պահանջներ

    Պետք է առկա լինեն բոլոր անհրաժեշտ արտոնագրերը և թույլտվությունները, ինչպիսիք են՝ ջրի օգտագործման իրավունքը, դրական եզրակացությունը ՇՄԱԳ-ի վերաբերյալ, շինարարության օրինականության վկայագիրը, էլեկտրական ցանցի միացման տեխնիկական պայմանները: 

     

  • Տնտեսական և ֆինանսական վերլուծություն
    ագրեգատների ազդեցությունը ֆինանսական վերլուծության վրա Ծրագրի ֆինանսական վերլուծության ընթացքում հաշվի կառնվի ՓՀԷԿ-ում տեղադրվող տուրբին(ներ)ի աշխատանքի և ներհոսող ջրի քանակի համապատասխանության ավտոմատ կարգավորման համակարգի առկայությունը, ընդ որում ավտոմատ կարգավորիչի բացակայության պարագայում հոսանքի արտադրության հաշվարկում հաշվի կառնվեն հնարավոր լրացուցիչ կորուստները
    Պարտքի սպասարկման գործակից հաշվարկվում է կանխատեսման տվյալների հիման վրա տարեկան կտրվածքով` հիմք ընդունելով կրկնակի փորձագիտական եզրակացությամբ տրված էլ. էներգիայի արտադրության տարեկան կանխատեսվող ցուցանիշները և ուսումնասիրության պահին գործող սակագինը: 
    Հաշվեկշիռը -

     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One