Վարկեր

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Եթե Վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, ապա Վարկառուի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքում (պարտավորությունների չկատարում կամ անպատշաճ կատարում) Բանկն իր պահանջի բավարարումն ապահովում է առանց դատարան դիմելու գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու միջոցով՝ գրավատուի (գրավատուների) անունից, գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց սեփականության իրավունքով ընդունելու կամ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու եղանակով, կամ դատական կարգով գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով՝ կնքված գրավի պայմանագրով նախատեսված կարգով:

Վարկային հայտ ներկայացնողը Բանկի կողմից վարկը տրամադրելու կամ վարկի տրամադրումը մերժելու` Բանկի կողմից կայացված որոշման մասին տեղեկացվում է որոշումը կայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոսկու և դրամական միջոցների գրավով ապահովված վարկերի, որոնց դեպքում Հայտատուն Բանկի որոշման մասին տեղեկացվում է հայտը ներկայացնելու օրը:

Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից վարկի տրամադրումը պահանջվող գործողությունները կատարելուց և իրավաբանական փաստաթղթերը կազմելուց և, անհրաժեշտության դեպքում, նոտարական կարգով վավերացնելուց հետո, սակայն, եթե վարկը 25 բանկային օրվա ընթացքում չի ձևակերպվում, ապա անհրաժեշտ է որոշումը կայացրած մարմնի կրկնակի թույլտվությունը:

Եթե Բանկի հետ կնքվող գործարքի կողմերից որևէ մեկի փոխարեն հանդես է գալիս լիազորված անձ, ապա պարտադիր պետք է ներկայացվի Բանկի և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ: Բանկի համար ընդունելի լիազորագիրը ընդունվում է (վավեր է) լիազորագրում նշված ժամկետում, սակայն ոչ ավել, քան լիազորագրի տրման օրվանից 3 տարվա ընթացքում, իսկ լիազորագրով ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ լիազորագրի տրման օրվանից՝ 1 տարվա ընթացքում: Ընդ որում, լիազորագիրը պետք է վավեր լինի գործարքի կնքման օրվա դրությամբ:

Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով փոխարժեքի փոփոխությունները ազդեցություն ունեն վարկի մարումների վրա:
Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` նախորդ օրվա ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:

Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2016-08-11 10:37
Developed by Studio One