Վարկային քարտեր | ardshinbank

Վարկային քարտեր

MasterCard Business

Այս վարկային քարտի հիմնական նպատակն է` իրավաբանական անձանց ղեկավարներին կամ աշխատակիցներին մատուցել գործուղումների և այլ ծախսերի համար հարմարավետ վճարման միջոց, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել և հսկել կատարվող ծախսերը և ստանալ բազմաթիվ հավելյալ ծառայություններ: Քարտը հանդիսանում է MasterCard Worldwide միջազգային վճարահաշվարկային համակարգի կորպորատիվ սեգմենտի քարտային ծրագիր, և թույլ է տալիս իրականացնել գրեթե բոլոր քարտային գործառնությունները` սպասարկման կետերի բոլոր տեսակներում: Քարտը առանձնանում է իր օգտագործման հարմարավետությամբ, առավել լայն սպասարկման ցանցով, ինչպես նաև վարկային գծերի ու ծախսային սահմանաչափերի բարձր մակարդակով: Քարտի միջոցով հասանելի է Ինտերնետով առցանց, հեռախոսային և փոստային պատվերներով գործարքների ամբողջ ցանկը: Քարտի հավելյալ ծառայությունների ցանկը ընդգրկում է.

- քարտի միջոցով Ձեզ հասանելի է արտասահմանում քարտի կորստի դեպքում, քարտի շտապ վերաթողարկման ծառայությունը:
Ին՞չ անել եթե Դուք կորցրել եք Ձեր քարտը այլ երկրում: 
Հանդիսանալով MasterCard Business քարտի քարտապան` Դուք կարող եք օգտվել քարտի շտապ վերաթողարկման ծառայությունից և փոխարինել Ձեր քարտը նորով ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է հիշել Ձեր քարտի 16-նիշանոց համարը, անձնագիրը, քարտի գաղտնաբառը և տվյալ երկրի հեռախոսահամարը:

- քարտի միջոցով Ձեզ հասանելի է արտասահմանում, քարտի կորստի դեպքում կանխիկի շտապ տրամադրման ծառայությունը,
Ին՞չ անել եթե Դուք կորցրել եք Ձեր քարտը այլ երկրում և Ձեզ շտապ գումար է պետք: Հանդիսանալով MasterCard Business քարտի քարտապան` Դուք կարող եք օգտվել կանխիկի շտապ տրամադրման ծառայությունից և ստանալ կանխիկ գումար 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է իմանալ անձնագրի տվյալները, Ձեր քարտի 16-նիշանոց համարը, քարտի գաղտնաբառը և տվյալ երկրի հեռախոսահամարը:

- գողացված և կորցրած քարտերի վերաբերյալ հայտնելու ծառայություն:
Եթե Դուք կորցրել եք Ձեր քարտը արտասահմանում կամ այն գողացված է, և Դուք հնարավորություն չունեք կապնվելու Բանկի հետ, օգտվեք քարտերի կասեցման ծառայությունից:

- հարցումների իրականացման ծառայություն:
Գտնվելով արտասահմանում Ձեզ կարող է անհրաժեշտ լինել տեղեկատվություն սպասարկման կետերի և բանկոմատների վերաբերյալ:

Հեռախոսահամարներ՝

Cardholder services

MasterCard Business վարկային քարտի միջոցով Բանկը տրամադրում է վարկային գծերի բոլոր տեսակները:

Քարտը տրամադրվում է 2 տարի ժամկետով:

Սակագներում արտացոլված են վերականգնվող վարկային գծերի պայմանները, այլ վարկային գծերի տարատեսակների համար կարող են կիրառվել պայմանների որոշակի փոփոխություններ` կապված տվյալ տարատեսակի յուրահատկություններից:

 

 

Հ/Հ

MastarCard Business

AMD

USD/EURO/RUR

  1. Հիմնական միջնորդավճարներ

1.1  

Քարտի տրամադրում (թողարկում)

անվճար

անվճար

1.2  

Քարտի սպասարկման վարձ

20’000 ՀՀ դրամ՝ տարեկան

20’000 ՀՀ դրամ՝ տարեկան

1.3  

Կից քարտի սպասարկման վարձ

10’000 ՀՀ դրամ տարեկան

10’000 ՀՀ դրամ տարեկան

1.4  

Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ

 

 

 

  • Բանկի բանկոմատներում

0.5%

0.5%

 

  • Բանկի կանխիկացման կետերում

0.5%

0.5%

 

  • Արքա” համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում

1%

1%

 

  • Այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում

1.5% min 1500  ՀՀ դրամ

1.5% min 1500  ՀՀ դրամ

1.5  

Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից

2%

2%

1.6  

Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ

Անվճար

Անվճար

1.7  

Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք*

0%

0 %

1.8  

Ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարման միջնորդավճար

0%

0%

  1. Կորուստ, վերաթողարկում և փակում
  1. 1

Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում

0

0

  1. 2

Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում,

15000  ՀՀ դրամ 2 շաբաթվա համար համար

15000 ՀՀ դրամ  2  շաբաթվա համար համար

  1. 3

Արտասահմանում միջազգային վճարահաշվարկային համակարգերի ծառայության օգտագործում քարտի կասեցման համար

15000  ՀՀ դրամ

15000  ՀՀ դրամ

  1. 4

Քարտի վերաթողարկում` համաձայն հաճախորդի դիմումի

2000 ՀՀ դրամ

2000 ՀՀ դրամ

  1. 5

Արտասահմանում քարտի կորստի դեպքում կանխիկի շտապ տրամադրում

1000 ՀՀ դրամ

1000 ՀՀ դրամ

  1. 6

Արտասահմանում քարտի ժամանակավոր շտապ վերաթողարկում 

40 000 ՀՀ դրամ

40 000 ՀՀ դրամ

  1. 7

Կասեցված քարտի գործողության ապակասեցում բանկի հավաստագրման համակարգում

1 000 ՀՀ դրամ

1 000 ՀՀ դրամ

  1. 8

Վճարային քարտի և քարտային հաշվի փակում

անվճար

անվճար

  1. Տույժեր և տուգանքներ
  1. 1

Քարտային հաշվի գերածախսի համար տույժ

օրական 0.5%

օրական 0.5%

  1. 2

Գործարքի չհիմնավորված

բողոքարկում ներկայացնելու համար

տուգանք

2000 ՀՀ դրամ

2000 ՀՀ դրամ

  1. Փոխանցումներ
  1. 1

Քարտից քարտ փոխանցում վիրտուալ

քարտերի միջոցով Բանկի որևէ այլ

քարտին

0.3%

0.3%

  1. 2

Քարտից քարտ փոխանցում վիրտուալ

քարտերի միջոցով այլ բանկերի

քարտին

0,5%

0,5%

  1. 3

Քարտային հաշվից ներբանկային փոխանցում

 

 

 

Բանկ այցելելով

2%

2%

 

Internet-բանկինգ կամ Mobile-բանկինգ համակարգով

2%

2%

  1. 4

Քարտային հաշվից միջբանկային փոխանցում ՀՀ բանկեր

 

 

 

Քարտային հաշվից միջբանկային փոխանցում ՀՀ բանկեր

3%

3%

 

Բանկ այցելելով

2%

2%

  1. 5

Քարտային հաշվից միջբանկային փոխանցում ոչ ՀՀ բանկեր

Բանկում գործող SWIFT փոխանցումների սակագների համաձայն

Բանկում գործող SWIFT փոխանցումների սակագների համաձայն

  1. Այլ միջնորդավճարներ
  1. 1

Հավաստագրումների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում

անվճար

անվճար

  1. 2

Քաղվածքի և տեղեկանքի տրամադրում

 

 Համաձայն ֆիզիկական անձանց բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների

  1. 3

Գործարքի անդորրագրի պատճենի պահանջ

2’000 ՀՀ դրամ

2’000 ՀՀ դրամ

  1. Հավաստագրման սահմանաչափեր
  1. 1

Օրական կանխիկացման սահմանաչափ

2’000’000  ՀՀ դրամ

Համապատասխանաբար՝ 4’000 ԱՄՆ դոլար,  5’500 ԵՎՐՈ, 200’000  ՌԴ ռուբլի

  1. 2

Օրական կանխիկացման գործարքների

քանակ

5

5

  1. 3

Օրական անկանխիկ գործարքների առավելագույն սահմանաչափ

3’000’000  ՀՀ դրամ

Համապատասխանաբար՝ 6’000 ԱՄՆ դոլար,  7’500 Եվրո, 350’000 ՌԴ ռուբլի

  1. 4

Օրական անկանխիկ գործարքների

քանակ

10

10

  1. Վարկային գիծ
  1. 1

Վարկային գծի նվազագույն

սահմանաչափ

-

  1. 2

Վարկային գծի առավելագույն

սահմանաչափ

-

  1. 3

Վարկային գծի տարեկան

տոկոսադրույք

16-24%

  1. 4

Վարկային գծի մարման ամսական

նվազագույն սահմանաչափ

35%

  1. 5

Վարկային գծի մարման արտոնյալ

ժամանակահատված

-

  1. Տրամադրման պայմաններ
  1. 1

Հիմնական չիպային, առանց հպման գործարքներ կատարելու հնարավորությամբ  վճարային քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով:

  1. 2

Վճարային քարտը թողարկվում է բանկին դիմելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում և ակտիվացվում է Վճարային քարտերի կանոններով սահմանված կարգով:

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2018-07-16 15:44
Developed by Studio One