Վաչե Վազգենի Գաբրիելյան - Խորհրդի անդամ | ardshinbank

Վաչե Վազգենի Գաբրիելյան - Խորհրդի անդամ

Վաչե Վազգենի Գաբրիելյանը ծնվել է 1968 թվականին, հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ 12.06.2019 թվականից:

1985թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1990թ.:

1992թ. ընդունվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետ, որն ավարտել է 1998թ.:

1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ։

1994-1998 թթ. դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն։

1998 թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում։

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնում։

1999-2008 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում։

2008 թ. հուլիսի 2-ից մինչև 2010 թ. դեկտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում:

2010 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի մայիսի 7-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։

2013 թ. մայիսի 8-ից աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2013 թ. հուլիսի 15-ին նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատվելով ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

2014 թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար։

2014 թ. ապրիլի 18-ից մինչև 2014թ. նոյեմբերի 28-ը աշխատել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։

2014 թ. նոյեմբերի 28-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը աշխատել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։

2018 թ.հոկտեմբերից աշխատում է «Արմենիա Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում:

Խումբ: 
Խորհրդի անդամներ

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One