Սարգսյան Տիգրան Սուրենի - Խորհրդի անդամ | ardshinbank

Սարգսյան Տիգրան Սուրենի - Խորհրդի անդամ

Տիգրան Սարգսյանը ծնվել է 1960 թվականին:

1967 - 1977 թվականներին ստացել է նախնական կրթություն՝ Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցում:

1977 թվականին ընդունվել է Երևանի տեխնիկական №14 ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։

Նույն թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետ։

1980 թվականին ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թվականին։

1983 թվականից շարունակել է ուսումը նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական թեզ «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով" վերնագրով։

1987-1990 թվականներին ավագ գիտաշխատող ու Հայաստանի Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի Միջազգային տնտեսական կապերի գիտահետազոտական խմբի ղեկավար։

1988 - 1990 թվականներին եղել է Երիտասարդ մասնագետների ու գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ։

1990 - 1995 թվականներին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազգային Ժողովի ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահ։

1995 - 1998 թվականներին Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ:

1998 - 2008 թվականներին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ։

2008 – 2014 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ:

2014 – 2016 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2016 - 2020 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:

2020 թվականի մարտի 17-ից առ այսօր Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1 կարգի մեդալով»: ՌԴ կառավարության որոշմամբ պարգևատրվել է «Ստոլիպինի» 1 կարգի մեդալով: «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Տոկաևի կողմից 2019 թվականին պարգևատրվել է բարեկամության շքանշանով:

 Նույն թվականին ՌուսաստանիԴաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Բարեկամության Շքանշանով»:

Ղրղզստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Դանկ» մեդալով:

Հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի, Ղազախստանի Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի, ինչպես նաև Ղրղզա-Ռուսական սլավոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

 

Խումբ: 
Խորհրդի անդամներ

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2022-08-16 10:59
Developed by Studio One