Դավիթ Սարգսյանը ծնվել է 1977թ.-ին, ունի շուրջ 20 տարվա փորձ հանրային կառավարկման և ֆինանսների բնագավառում:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ունի տնտեսագետի որակավորում:
1999-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտի պաշտոններում:
1999-2001թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2013թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2013-2014թթ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը:
2014թ. հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ և ֆինանսական տնօրեն: