Պրեմիում քարտեր | ardshinbank

Պրեմիում քարտեր

Ընդգծում են Ձեր առանձնահատկությունը, դիրքը, ձեռքբերումները և հաջողությունները: 
Այս քարտերը ապահովում են առավելագույն հարմարավետություն աշխարհի լավագույն հյուրանոցներում, առևտրի կետերում և ժամանցի վայրերում:

Վճարային քարտի պրեմիում ծառայությունների ցանկն ընդգրկում է`

  1. CASHBACK ծառայություն քարտով անկանխիկ վճարման 3%-ի չափով:
  2. Զեղչային ակումբին մասնակցություն: Առևտրի և ծառայությունների սպասարկման կետերի և զեղչերի մասին մանրմասն տեղեկատվությունը այստեղ:
  3. Արտասահմանում քարտի կորստի դեպքում կասեցման, կանխիկի շտապ տրամադրման և քարտի վերաթողարկման և խորհրդատվական Visa GCAS ծառայություն: 
    Ծառայությունը գործում է շուրջօրյա, սպասարկումը իրկանացվում է 9 լեզուներով և 550 միջազգային հեռախոսահամարներով: (Միայն VISA վճարահաշվարկային համակարգի քարտապանների համար):
  4. Զեղչեր աշխարհի 50.000-ից ավել հյուրանոցներում: 
    Կատարեք հյուրանոցի պատվեր www.hotelclub.com/visa/en կայքում: (Միայն VISA վճարահաշվարկային համակարգի քարտապանների համար):
  5. Զեղչ աշխարհի ավելի քան 800 լավագույն հյուրանոցներում: Համարի on-line ամրագրում և բազմաթիվ անակնկալներ: 
    Ծառայությունը հասանելի է www.visaluxuryhotels.com կայքում: (Միայն VISA վճարահաշվարկային համակարգի քարտապանների համար):
  6. Priority Pass ակումբի անդամակցության քարտի տրամադրում: Օգտվեք աշխարհի ավելի քան 100 երկրների 600 հանգստի և ժամանցի VIP սրահներում թռիչքին սպասելու և հանգստանալու հնարավորությունից: 
    Համակարգը այսուհետ անվճար հասանելի է նաև Itunes խանութ-սրահում և հնարավորություն է ընձեռում գտնել մոտակա բիզնես սրահը և թարմացնել բիզնես սրահների ցանկը:
  7. Զեղչեր արտասահմանում: 
    Այցելեք www.visapremium.com կամ www.mastercard.com կայքը ավելին իմանալու համար:
  8. Concierge ծառայություն: 
    Հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից, որը ներառում է` հյուրանոցների և տարատեսակ միջոցառումների տոմսերի, ռեստորանների ամրագրում ամբողջ աշխարհում: (Միայն VISA վճարահաշվարկային համակարգի քարտապանների համար):

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2018-02-12 14:49
Developed by Studio One