Պահառության ծառայություն | ardshinbank

Պահառության ծառայություն

"Արդշինբանկ" ՓԲԸ իրականացնում է ՀՀ պետական պարտատոմսերով, ՀՀ կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով պահառության ծառայությունների մատուցում` համաձայն "Արդշինբանկ" ՓԲԸ սակագների: Պահառության ծառայությունների մատուցման շրջանակներում Բանկը իրականացնում է դեպո հաշիվների բացում, արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում, փոխանցման, գրավադրման, արգելադրման և այլ հանձնարարականների ընդունում և կատարում, հաշվի մնացորդի և շարժի վերաբերյալ քաղվածքների և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ գործառնություններ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Բանկի ծառայությունների մատուցման ընթացակարգերի պայմաններին համապատասխան արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽԱՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի ներդրումներից առաջացած վնասները:

Ծառայություն Վճար
Անձնական հաշվի բացում Անվճար
Դեպո հաշվի սպասարկում
- Ֆիզիկական անձանց համար Տարեկան 3000 ՀՀ դրամ
- Իրավանական անձանց համար Տարեկան 5000 ՀՀ դրամ
Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին Անվճար
Արժեթղթերի ներպահառուական և միջպահառուական փոխանցում
- Որակավորված ներդրող հանդիսացող իրավաբանական անձանց համար Անվճար
- Որակավորված ներդրող չհանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար 1000 ՀՀ դրամ
- Արժեթղթերի փոխանցում Բանկի հետ կնքած բրոքերային գործարքի արդյունքում Անվճար
Արժեթղթերի արգելադրում, արգելանքից հանում, գրավադրում, գրավից ազատում
- Որակավորված ներդրող հանդիսացող իրավաբանական անձանց համար Անվճար
- Որակավորված ներդրող չհանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար 1000 ՀՀ դրամ
- Արժեթղթերի արգելադրում, արգելանքից հանում, գրավադրում, գրավից ազատում Բանկի հետ կնքած բրոքերային գործարքի արդյունքում Անվճար
Արժեթղթերի դիմաց եկամուտների ստացում, հաշվարկում, մուտքագրում հաճախորդի հաշվին Անվճար
Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում Ամսեկան մեկ անգամ` անվճար, մեկից ավելի անգամ` 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր տեղեկանքի կամ քաղվածքի համար
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ ոչ պետական արժեթղթերով *
Ծառայություն Միավոր Վճար
Ֆիզիկական անձանց համար հաշվի բացում Արժեթղթերի հաշիվ 3'000 ՀՀ դրամ
իրավաբանական անձանց համար հաշվի բացում Արժեթղթերի հաշիվ 5'000 ՀՀ դրամ
Արժեթղթերի հաշվում ներառված փոփոխությունների գրանցում Արժեթղթերի հաշիվ 1'000 ՀՀ դրամ
Արժեթղթերի (բացառությամբ ՀՀ կարգավորվող շուկայում թույլատրված արժեթղթերի ) հաշվի պահպանում Յուրաքանչյուր ամսվա վերջին Հաշվետիրոջ հաշվում առկա արժեթղթերի մնացորդների անվանական արժեք (ամսեկան) 0.0012%
Արժեթղթերի հաշվի փակում - անվճար
Բաժնեմասերի (փայերի) FOP կամ ST փոխանցում Գործարքի առարկա հանդիսացող բաժնեմասերի (փայերի) ընդանուր անվանական արժեք (վճարում է փոխանցող կողմը) - Մինչև 2'000'000'000 ՀՀ դրամ` 0.25%, նվազագույնը 5'000 ՀՀ դրամ (ժառանգության դեպքում` 3'000 ՀՀ դրամ)
- 2'000'000'000 ՀՀ դրամից ավել` 5'000'000 ՀՀ դրամ
Պարտատոմսերի FOP կամ ST փոխանցում Գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերի ընդանուր անվանական արժեք (վճարում է փոխանցող կողմը) - Մինչև 4'000'000'000 ՀՀ դրամ` 0.025%, նվազագույնը 1'000 ՀՀ դրամ
- 4'000'000'000 ՀՀ դրամից ավել` 1'000'000 ՀՀ դրամ
Բաժնետոմսերի DVP փոխանցում Գործարքի առարկա հանդիսացող բաժնեմասերի (փայերի) ընդանուր անվանական արժեք (վճարում է յուրաքանչյուր կողմը) - Մինչև 1'500'000'000 ՀՀ դրամ` 0.3%, նվազագույնը 4'500 ՀՀ դրամ
- 1'500'000'000 ՀՀ դրամից ավել` 4'500'000 ՀՀ դրամ
Պարտատոմսերի DVP փոխանցում Գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերի ընդանուր անվանական արժեք (վճարում է յուրաքանչյուր կողմը) - Մինչև 1'500'000'000 ՀՀ դրամ` 0.03%, նվազագույնը 5'000 ՀՀ դրամ
- 1'500'000'000 ՀՀ դրամից ավել` 450'000 ՀՀ դրամ
Արժեթղթերի գրավադրում Գրավի առարկա արժեթղթերի (փայերի) անվանական արժեք (վճարում է գրավատուն) - Մինչև 2'000'000'000 ՀՀ դրամ` 0.25%, նվազագույնը 5'000 ՀՀ դրամ
- 2'000'000'000 ՀՀ դրամից ավել` 5'000'000 ՀՀ դրամ
Արժեթղթերի սառեցում Սառեցվող արժեթղթերի (փայերի) անվանական արժեք (վճարում է Հաշվետերը) - Մինչև 3'000'000'000 ՀՀ դրամ` 0.2%, նվազագույնը 6'000 ՀՀ դրամ
- 3'000'000'000 ՀՀ դրամից ավել` 6'000'000 ՀՀ դրամ
Առևտրային արգելադրում - անվճար
Գրավի, առևտրային արգելադրման և այլ սահմանափակումների դադարեցում - անվճար
Արժեթղթերի հաշվից քաղվածքի տրամադրում Առձեռն 3'000 ՀՀ դրամ
Էլեկտրոնային 1'000 ՀՀ դրամ
Արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների տեղեկանքի տրամադրում Առձեռն 3'000 ՀՀ դրամ
Էլեկտրոնային 1'000 ՀՀ դրամ
Հաշվետիրոջ հարցմամբ այլ տեղեկությունների տրամադրում (բացառությամբ արժեթղթերի հաշվի քաղվածքի և արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների) Առձեռն 15'000 ՀՀ դրամ
Էլեկտրոնային 10'000 ՀՀ դրամ
* Սույն սակագներով նախատեսված վճարները, որոնք չեն ներառում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), ենթակա են ԱԱՀ-ով հարկման, եթե ՀՀ օրենսդրությամբ դրանք ազատված չեն ԱԱՀ-ից: Այն դեպքում, երբ սույն սակագներին համապատասխան հաշվարկված գումարները՝ ԱԱՀ-ն ներառյալ, կազմված են ամբողջ թվերից և լումաներից, ապա լումաները կլորացվում են դեպի ներքև 10 (տասը) ՀՀ դրամի ճշտությամբ: 
Եթե ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվելու է ծառայության հիմնական չափորոշիչ ցուցանիշի նկատմամբ տոկոսով արտահայտված սակագնով և ծառայության հիմնական չափորոշիչ ցուցանիշի արժեքը արտահայտված է արտարժույթով, ապա այդ ցուցանիշի արժեքը վերահաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ՀՀ դրամի նկատմամբ սահմանված արտարժույթի հաշվարկային փոխարժեքով, որի նկատմամբ հաշվարկվում է համապատասխան տոկոսը: 
Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է անկանխիկ (փոխանցումով) և կանխիկ ձևով մինչև ծառայություններից օգտվելը, ոչ միանվագ վճարման ենթակա գումարները ենթակա են փոխանցման մինչև յուրաքանչյուր ամիսը հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: 
Բանկն իրավունք ունի Հաճախորդի կողմից սույն սակագների համաձայն վճարները ուշացնելու դեպքում գանձել Հաճախորդի Բանկում գտվող դրամային հաշվից, եթե դրամային հաշվում առկա չեն համապատասխան միջոցները Բանկը իրավունք ունի Հաճախորդից պահանջել տույժ՝ վճարի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 1%-ի չափով: 
Արժեթղթերի պահառությամբ պայմանավորված այլ սակագները, որոնք սահմանված չեն սույն փաստաթղթում կիրառվելու են Բանկի կողմից տվյալ գործառնության համար կատարված ծախսեր բազմապատկած 1.1 (մեկ ամբողջ մեկ տասնորդական) գործակից սկզբունքով` նախապես համաձայնեցնելով հաճախորդի հետ:
 

Արժեթղթերի պահառության կարգ

- ՀՀ ոչ պետական արժեթղթերով պահառուական ծառայությունների մատուցման ընթացակարգ

Հավելվածներ

ՀՀ պետական պարտատոմսերով պահառուական ծառայությունների մատուցման ընթացակարգ

Ֆիզիկական անձ հաճախորդի մասին անհրաժեշտ տվյալների ցանկ

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One