Ոսկու գրավով վարկեր

Վարկերը տրամադրվում են միայն ոսկու գրավի առկայության պարագայում: Վարկային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է նույն պայմաններով առանց երկարաձգումների քանակի սահմանափակման:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկառուն կարող է վաղաժամկետ մարել Վարկը կամ դրա մի մասը ու ստանալ գրավի առարկաները, որի դեպքում նրա նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:
Բանկի և Վարկառուի միջև կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկը գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է Վարկառուին առանց դատարան դիմելու Գրավի առարկայի բռնագանձման մասին:

Եթե Գրավի առարկան իրացնելուց ստացված գումարը բավարար չէ Բանկի պահանջները բավարարելու համար, ապա Բանկն իրավունք ունի պակաս գումարն ստանալ Վարկառուի այլ գույքից: Գրավի առարկայի հաշվին Բանկի պահանջները բավարարվում են դատարանի վճռով, եթե Գրավի առարկայի վրա պետական իրավասու մարմինների կողմից դրվել է կալանք կամ արգելանք կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Գրավի առարկայի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Պայմանագրով Բանկի նկատմամբ Վարկառուի պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում, Գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են իրացման օրվա դրությամբ Բանկի ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 

Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում վարկառուի մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել եվ իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2017-03-31 19:05
Developed by Studio One