Ներդրումային (բրոքերային) ծառայություն | ardshinbank

Ներդրումային (բրոքերային) ծառայություն

«Արդշինբանկ» ՓԲԸ մատուցում է ներդրումային ծառայություններ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ներդրումային ծառայությունները կարգավորող կանոնակարգերով, կանոններով, այլ նորմատիվ իրավական ակտերով Բանկի կամ Հաճախորդի անունից և Հաճախորդի հաշվին արժեթղթերի գործարքների իրականացմամբ: Ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակներում «Արդշինբանկ» ՓԲԸ իրականացնում է բրոքերային հաշիվների բացում, պատվերի ընդունում և կատարում, գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, ինչպես նաև ներդրումային գործունեությունից բխող այլ գործառնություններ: Հաճախորդը կարող է գործարքներ կնքել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ կարգավորվող շուկայում գնանշվող ցանկացած արժեթղթով, ինչպես նաև մասնակցել առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին, հետգնումներին, իրականացնել գործարքներ արտաբորսայական երկրորդային շուկայում:

ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ - գործում է  14.04.2023թ.-ից 

 

 

Դասակարգում` ըստ շուկաների

Պայման 1

Սակագին (միջնորդավճար)

Պայման 2

Սակագին (միջնորդավճար)

Սակագներ

ՀՀ պետական պարտատոմսերի և ՀՀ ԿԲ թողարկած արժեթղթերի շուկա

0.05%, սակայն ոչ պակաս, քան 5.000 ՀՀ դրամ

ՀՀ ոչ պետական պարտատոմսերի շուկա

Մինչև 20.000.000 ՀՀ դրամ

0.10%, սակայն ոչ պակաս, քան 2.000 ՀՀ դրամ

20.000.001 ՀՀ դրամից ավել

0.05%, սակայն ոչ պակաս, քան 2.000 ՀՀ դրամ

ՀՀ բաժնետոմսերի շուկա 0.35%, սակայն ոչ պակաս, քան 2.000 ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա

0.05%, սակայն ոչ պակաս, քան 1.000 ՀՀ դրամ

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2023-04-20 17:55
Developed by Studio One