«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ «Արդշինբանկ» ՓԲԸ 2022 թվականի ֆինանսատնտեսական գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով: Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն: Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնց մոտ բացակայում են «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքները, և որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ չափանիշներին`
- ունեն բանկերում կամ ապահովագրական ընկերություններում աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®io... կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
2) Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և կամ աուդիտորական որակավորման օրինակ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
3) Աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը (աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը) պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և կամ աուդիտորական որակավորման օրինակ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ վկայական,
4) Աուդիտորական կազմակերպությունը բանկի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բանկի, աուդիտորական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը,
5) Աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը (աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը) չպետք է նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրած լինի «Արդշինբանկ» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:
Մրցույթի պայմաններն են`
- Աուդիտի իրականացման ժամկետն է` համապատասխան պայմանագրի կնքումից մինչև 2023 թվականի մարտի 10-ը ներառյալ,
- Աուդիտը պետք իրականցվի երկու փուլով՝ առաջին փուլի ավարտը պետք է լինի ոչ ուշ, քան 2022թ. դեկտեմբերի 23-ը: Առաջին փուլի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան հաջորդ տարվա երրորդ աշխատանքային օրը, աուդիտորական կազմակերպությունը, ներկայացնում է կարճ միջանկյալ հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ պարտադիր ներառելով հետևյալ տեղեկատվությունը՝
- Կորպորատիվ պորտֆելի համար ձևավորված պահուստների ճշտությունը և այդ պահի դրությամբ ակնկալվող լրացուցիչ պահուստների ստեղծման անհրաժեշտությունը,
- Մանրածախ վարկային պորտֆելի համար ձևավորված պահուստների ճշտության, կիրառված մոտեցումների և տոկոսադրույքների վերաբերյալ և այդ պահի դրությամբ ակնկալվող լրացուցիչ պահուստների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ,
- Այլ ակտիվների համար ձևավորված պահուստների ճշտության, կիրառված մոտեցումների և հնարավոր լրացուցիչ պահուստների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ.
Վերը նշված հաշվետվությունը Բանկը օգտագործելու է 2022թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները կազմելու համար:
- Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» (աուդիտորական հաշվետվություն) փաստաթղթերը պետք է կազմվեն հայերենով, անգլերենով և ռուսերենով, ընդ որում, երեք լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժ: Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» (աուդիտորական հաշվետվություն) փաստաթուղթը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ,
- Մրցույթի կազմակերպման վայրը. ք. Երևան, Գր.Լուսավորչի 13,
- Մրցութային առաջարկները` Տեխնիկական և Ֆինանսական հայտերը, առանձին, սոսնձված և ստորագրված փակ ծրարներով, մեկ կնքված փաթեթով, հայերենով պետք է Բանկ ներկայացվեն 2022 թվականի մայիսի 18-ից մինչև 2022 թվականի հունիսի 17-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-ից մինչև ժամը 17:30 ներառյալ,
- Աուդիտը պետք է կատարվի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան,
- Աուդիտը պետք է ներառի Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:
Մրցույթի մասնակիցները Տեխնիկական հայտում պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը`
ա ծառայությունների մատուցման բնութագիրը,
բ աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները,
գ) այն բանկերի ցանկը, որոնց նախորդ հաշվետու տարվա ընթացքում մատուցվել են նմանատիպ ծառայություններ,
դ) աուդիտի աշխատանքներին մասնակցող` միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորում ունեցող աշխատակիցների (այդ թվում՝ աուդիտորական խմբի ղեկավարի) անունները, նրանց աշխատանքային փորձը և քանակը,
ե) մրցույթի մասնակցի հայեցողությամբ` իր կողմից մատուցվող ծառայությունների որակը հաստատող այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Մրցույթի մասնակիցները Ֆինանսական հայտում պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը`
ա աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու ծախսերը,
բ աուդիտի իրականացման ընդհանուր գնի վճարման եղանակն ու պայմանները,
գ) մասնագիտական գործունեության ձախողման կամ պայմանագրով ամրագրված պարտականությունների չկատարման ռիսկի ապահովագրությունը և ռիսկերի բավարար փոխհատուցման չափը
դ) մրցույթի մասնակցի հայեցողությամբ՝ ծառայությունների մատուցման ֆինանսական կողմին վերաբերող, ինչպես նաև լրացուցիչ այլ տեղեկություններ:
Մրցույթի մասնակիցները տեխնիկական և ֆինանսական հայտերի հետ՝ մեկ ծրարով պետք է ներկայացնեն հավաստում առ այն, որ բավարարում են սույն հայտարարության մեջ նշված մրցույթի մասնակիցներին ներկայացվող չափանիշներին և մրցույթի պայմաններին:
Մրցութային առաջարկները կբացվեն և կամփոփվեն մրցութային հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունիսի 21-ին, ժամը 17:00-ին, Բանկի գլխավոր գրասենյակում` ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում և մրցույթի մասնակիցները` վեջիններիս ցանկությամբ, կարող են ներկա գտնվել փաթեթների բացման գործընթացին: Մրցույթի հաղթող կճանաչվի ամենաբարձր միավոր հավաքած աուդիտորական կազմակերպությունը: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ներառյալ և մրցույթի հաղթողի հետ կստորագրվի մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպությունը «Արդշինբանկ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաղթող ճանաչված անձ հաստատվելուց հետո վերջինիս հետ համապատասխան պայմանագիրը կկնքվի տասնհինգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան մինչև 2022 թվականի սեպտեմբերի 16-ը:
Պայմանագիրը կնքելուց առաջ աուդիտորական ընկերությունը պետք է ներկայացնի մրցույթի չափանիշներին և պայմաններին բավարարելու փաստը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը`
ա կանոնադրության, պետական գրանցման վկայականի և աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
բ) աուդիտի աշխատանքներին մասնակցող աուդիտորների որակավորումը և աշխատանքային փորձը հավաստող վկայականների և փաստաթղթերի պատճենները,
գ) աուդիտն իրականացնող խմբի ղեկավարի որակավորումը և աշխատանքային փորձը (ներառյալ 5 բանկում աուդիտի իրականացման փորձը) հավաստող վկայականների և փաստաթղթերի պատճենները,
դ) տեղեկանք լիցենզավորող պետական լիազորված մարմնի կողմից աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան կասեցված կամ դադարեցված չլինելու վերաբերյալ,
ե) մասնագիտական գործունեության ձախողման կամ պայմանագրով ամրագրված պարտականությունների չկատարման ռիսկի ապահովագրության պայմանագրի պատճենը:
«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության մրցույթով ընտրության կարգին կարող եք ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքի «Հայտարարություններ» բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի պատճենը ստանալու համար կարող եք դիմել` «Արդշինբանկ» ՓԲԸ ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց 13, կամ զանգահարել 59-04-66 հեռախոսահամարով էլ. հասցե` [email protected]:
Ինտերնետային կայք` www.ardshinbank.am