Մկրտիչյան Հովհաննես Եղիկի - Վարչության անդամ, Գլխավոր հաշվապահ | ardshinbank

Մկրտիչյան Հովհաննես Եղիկի - Վարչության անդամ, Գլխավոր հաշվապահ

Հովհաննես Մկրտիչյանը (ծնված 09.10.1959թ.) ունի շուրջ 24 տարվա փորձ ֆինանսական համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ, գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատում է 2018թ. ապրիլից:

2016-2018թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, ֆինանսական վարչության պետ:

2016թ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում որպես Արցախ մասնաճյուղի կառավարիչ:

2012-2016թթ. աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, գործադիր տնօրեն:

2010-2012թթ. աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Կասկադ մասնաճյուղի կառավարիչ:

2007-2010թթ. աշխատել է «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ում, որպես Գործադիր տնօրեն, Գործադիր տնօրենի տեղակալ ֆինանսական գծով:

2004-2007թթ. աշխատել է «Էմպորիկի բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2004թթ. աշխատել է «Սևծովյան Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

1994-1998թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես ամփոփ հաշվետվությունների բաժնի պետ:

1980-1994թթ. զբաղեցրել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի գիտատեխնիկական ինֆորմացիայի բաժնի վարիչի պաշտոնը:

1989թ. սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտությամբ:

1976-1981թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում, Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ ֆալուլտետ, ինժեներ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ:

Խումբ: 
Բանկի ղեկավարություն

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2018-05-30 09:46
Developed by Studio One