Հաշվի հեռահար բացում | ardshinbank

Հաշվի հեռահար բացում

Արդշինբանկը շարունակում է ընդլայնել իր հեռահար բանկային ծառայությունների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ տարածքից դուրս բնակվող հաճախորդներին հաշիվ բացել հեռահար կերպով` առանց բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր բնակվում են արտերկրում և ունեն գործող բանկային հաշիվ այլ բանկում:

Հեռահար կերպով քարտային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է 

Հաճախորդին կտրամադրվի նաև մոբայլ բանկինգ ծառայությանը հեռահար կերպով անդամակցելու և հաշիվները կառավարելու հնարավորություն: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ փաստաթուղթը՝

Եթե Դուք ունեք ԱՄՆ քաղաքացիություն, ԱՄՆ կացության վկայական, ԱՄՆ ռեզիդենտ եք կամ օրենքով սահմանված այլ դեպքերում համարվում եք «ԱՄՆ անձ», ապա անհրաժեշտ է լրացնել հետևյալ փաստաթղթերից մեկը՝

Գործող քարտի վերաթողարկման դեպքում անհրաժեշտ է ներբեռնել, լրացնել և ստորագրել միայն վճարային քարտի վերաթողարկման դիմումը, իսկ նույնականացման և քարտի տրամադրման գործընթացները կիրականացվեն նույն կերպ:

* Բանկը կարող է առանց լրացուցիչ բացատրություններ տրամադրելու մերժել հաշվի հեռահար բացման հայտը,եթե հաճախորդին չհաջողվի անցնել նույնականացումը, կամ ներկայացված փաստաթղթերի վերլուծության արդյունքում պարզվի, որ դրանց մեջ ներառված տեղեկատվությունը անհամատեղելի է Բանկում գործող իրավական ակտերով սահմանված դրույթների հետ:

 

Ծառայություն

Միջնորդավճար

Հեռակա կերպով դեբետային քարտի տրամադրում

135.000,00 դրամ

Հեռակա կերպով քարտի վերաթողարկում և տրամադրում

 90.000,00 դրամ

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2018-05-30 16:54
Developed by Studio One