Հայտարարություններ

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցերի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի մայիսի 20-ին դադարեցվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Երևան» (հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պող. 6, թիվ 10) և «Մարտունի 2» (հասցե՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 59) մասնաճյուղերի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի մայիսի 10-ի թիվ 1/348Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն  «Ստատուս» (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1) մասնաճյուղի կողմից, իսկ «Մարտունի 2» մասնաճյուղի բոլոր գործառույթները՝ «Մարտունի» (հասցե ք.Մարտունի, Շահումյան 5) մասնաճյուղի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն` 012222222, «Ստատուս» մասնաճյուղ` 541791, 547360, և «Մարտունի» մասնաճյուղ՝ 26247174, 47173 հեռախոսահամարներով:

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    18.05.17թ.

    Հայտարարությունը տեղադրված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 18.05.2017թ-ի թիվ 89 (6610) համարում

     

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի ապրիլի 21-ին դադարեցվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Կոմիտաս 2» (հասցե` ք. Երևան, Կոմիտասի պողոտա 16/1) մասնաճյուղի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը  (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի ապրիլի 05-ի թիվ 1/246 Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Կոմիտաս 2» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն  «Կոմիտաս» (հասցե` ք. Երևան, Կոմիտասի 30), մասնաճյուղի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն` 012 222222 հեռախոսահամարով, «Կոմիտաս» մասնաճյուղ` 276420, 276817 հեռախոսահամարներով:

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    12.04.2017թ.

    Հայտարարությունը տեղադրված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 12.04.2017թ-ի թիվ 65 (6586) համարում

  • Հարգելի' քարտապան,

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 21-ից ուժի մեջ են մտնելու Վճարային քարտերի կանոնները և Վճարային քարտերի վարկավորման կանոնները:

    10.11.2016թ.

  • Հարգելի քարտապան,

    28.03.2017թ-ից սկսած մինչև 11.05.2017թ.-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի քարտային հաշիվներին անկախ գումարի մեծությունից դրամական միջոցների մուտքագրման գործարքների դիմաց, միջնորդավճար չի գանձվի:

    17.03.2017թ. 

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի մարտի 30-ին, ապրիլի 7-ին և ապրիլի 14 -ին համապատասխանաբար դադարեցվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Բյուզանդ» (հասցե` ք. Երևան, Փավստոս Բյուզանդի 1/3), «Արթիկ 2» (հասցե` ք. Արթիկ, Գարեգին Նժդեհի 1/3) և «Արմավիր 2» (հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 3) մասնաճյուղերի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը  (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի մարտի 15-ի թիվ 1/192Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Բյուզանդ», «Արթիկ 2» և «Արմավիր 2» մասնաճյուղերի բոլոր գործառույթները կիրականացվեն  համապատասխանաբար «Տիգրան Մեծ» (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 9), «Արթիկ» (հասցե` ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/8) և «Արմավիր» (հասցե` ք. Արմավիր -0901, Հանրապետության 3) մասնաճյուղերի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կոմունիկացիոն կենտրոն` 012 222222 հեռախոսահամարով, Տիգրան Մեծ մասնաճյուղ` 010 562258, Արթիկ մասնաճյուղ` 0244 54889, Արմավիր մասնաճյուղ` 0237 23010 հեռախոսահամարներով: 

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    22.03.2017թ.

     

    Հայտարարությունը տեղադրված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 24.03.2017թ-ի թիվ 52 (6573) համարում

  • Հարգելի հաճախորդներ,

    Տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միացման գործընթացը կազմակերպելու նպատակով.

    • սույն թվականի հունվարի 13-ին Առէկսիմբանկի հաճախորդների սպասարկումը իրականացվելու է մինչև ժամը 13։00,
    • Internet banking, Բանկ-հաճախորդ, ArexiMobile ծառայությունները հասանելի կլինեն մինչև ս/թ հունվարի 13-ը ժամը 13:00. նշված ծառայությունների փոխարեն կարող եք օգտվել Ardshinbank I-banking ծառայությունից,
    • սույն թվականի հունվարի 14-ին և 15-ին (շաբաթ, կիրակի) Արդշինբանկի «Էրեբունի», «Արաբկիր», «Կասկադ», «Զվարթնոց», «Գյումրի», «Վանաձոր» և «Էջմիածին» մասնաճյուղերը չեն աշխատելու:

    Ս/թ հունվարի 16-ից Առէկսիմբանկի հաճախորդների սպասարկումը կիրականացվի Արդշինբանկի բոլոր մասնաճյուղերում, ներառյալ Առէկսիմբանկի նախկին մասնաճյուղերում։

    Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար։

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի կոմունիկացիոն կենտրոն` 012-222222 հեռախոսահամարով:

    էլ. փոստ՝ ashb@ardshinbank.am

     

    Հարգանքով`

    «Արդշինբանկ» ՓԲԸ

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ

     

  • Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի շրջանակներում սույն թվականի հունվարի 17-ին, 18-ին և 23-ին դադարեցվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի համապատասխանաբար «Ասկերան» (հասցե` ԼՂՀ, ք. Ասկերան, Ս.Շահումյան 44), «Շուշի» (հասցե` ԼՂՀ, ք. Շուշի, Ղազանչեցոց 72) և «Հադրութ» (հասցե` ԼՂՀ, ք. Հադրութ, Ա.Մկրտչյան 37) մասնաճյուղերի գործունեությունը, որի համար ստացվել է ՀՀ կենտրոնական բանկի թուլտվությունը (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1/946Ա որոշման համաձայն):

    «Արդշինբանկ» ՓԲԸ «Ասկերան», «Շուշի» և «Հադրութ» մասնաճյուղերի բոլոր գործառույթները կիրականացվեն «Ստեփանակերտ» մասնաճյուղի կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից: «Արդշինբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղը գտնվում է ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26 հասցեում:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի կոմունիկացիոն կենտրոն 012-222222 հեռախոսահամարով կամ «Ստեփանակերտ» մասնաճյուղ` 0479-41539, 0479-41695 հեռախոսահամարներով:

    Շնորհակալություն ենք հայտնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:

    12.01.2017

  • Հարգելի' այցելու,

    Սույն թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ տրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախնական հավանությունը Արդշինբանկ ՓԲԸ և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը: Նշված գործարքի կնքումից հետո «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ» ՓԲԸ-ի որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի և նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա Արդշինբանկ բրենդի ներքո:

    24.11.2016թ.

  • Հարգելի' սոցփաթեթի շահառու,

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ից ուժի մեջ է մտնելու Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման կանոնները` նոր խմբագրությամբ:

    13.09.2016թ. 

  •  

    Հարգելի այցելու,

    «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ «Արդշինբանկ» ՓԲԸ 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

    07.06.2016թ.

  • Հարգելի' հաճախորդ,

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 4-ից գործելու են Պետական ծրագրերի շրջանակներում զինծառայողներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման նպատակով վարկերի տրամադրման նոր կանոնները:

    25.04.2016թ.

  •  

    Հարգելի' քարտապան,

    Տեղեկացնում ենք, որ նոր հաճախորդների համար սույն թվականի մարտի 30-ից, իսկ գործող հաճախորդների համար ապրիլի 6-ից ուժի մեջ են մտնելու Աշխատավարձային վարկային գծերի աշխատավարձային նախագծերի շրջանակներում վարկավորման պայմանները, Նվազող սահմանաչափով աշխատավարձային վարկային գծերի վարկավորման պայմանները և Մարման արտոնյալ ժամանակահատվածով աշխատավարձային վարկային գծերի վարկավորման պայմանները:

    29.03.2016թ.

  • Հարգելի' սոցփաթեթի շահառու,

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 23-ից ուժի մեջ է մտնելու Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման կանոնները` նոր խմբագրությամբ:

    16.03.2016թ. 

  •  

    Հարգելի' այցելու,

    Տեղեկացնում ենք, որ Արդշինբանկի "Կասկադ" մասնաճյուղն այսուհետ աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 11:00-ից 20:00-ը, գործառնական օրվա ժամ՝ 11:15-ից մինչև 19:45:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2017-05-25 18:34
Developed by Studio One