Հաճախորդների իրավունքներ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կարծիքը Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ, կատարել հարցում կամ ունեք բողոք-պահանջ Արդշինբանկի նկատմամբ, ապա կարող եք այն ներկայացնել այն «Արդշինբանկ» ՓԲԸ հաճախորդների կարծիքների, հարցումների և բողոքների (պահանջների) ներկայացման և քննության կանոններով» սահմանված կարգով և ժամկետներում:

Բանկն ունի նաև վստահության հեռախոսահամար` (+37410) 58-47-61:

Ֆիզիկական անձ հաճախորդներն իրավունք ունեն բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ցանկացած անձի պահանջով բանկը տրամադրում է "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:

Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր դիմումը ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:

Բանկը տրամադրում է նաև "Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:
Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր պահանջը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:

Դիմումը կարող եք ներկայացնել առձեռն` Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,
ինչպես նաև office@ashib.am էլեկտրոնային հասցեով:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2017-07-20 15:18
Developed by Studio One