Հակոբյան Արթուր Գառնիկի - Վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն | ardshinbank

Հակոբյան Արթուր Գառնիկի - Վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն

Արթուր Հակոբյանը (ծնվել է 1969թ.) ունի շուրջ 25 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: 

 

«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի, ՓՄՁ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2022թ. փետրվարից: 

2016-2021թթ. զբաղեցրել է «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահի պաշտոնը:

2014թ. մինչև 2016թ. օգոստոսը  հանդիսացել է «Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ» և  «Դիլիջան Դեվելոփմենթ» Հիմնադրամների գործադիր տնօրենը:

2012-2014թ ապրիլը աշխատել «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Վարչության նախագահի առաջին տեղակալի  պաշտոնում:

2006թ.-ից աշխատել է Արարատբանկի Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի տեղակալի, 2009թ.-ից  մինչև 2012թ. նույն բանկի Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում:

2000-2002թթ. աշխատել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալի, իսկ հետագայում, մինչև 2006թ.՝ Հայէկոնոմբանկի  գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:

1996- 2000 թ. աշխատել է ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, այդ գերատեսչությունում զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

 

2014-2015թթ. սովորել է  Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում:

1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում, ստացել է տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորում: 

 

 

 

 
Խումբ: 
Բանկի ղեկավարություն

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2023-06-30 18:32
Developed by Studio One