Կլաես Վերներ - Խորհրդի անդամ | ardshinbank

Կլաես Վերներ - Խորհրդի անդամ

Վերներ Կլաեսը (ծնվ. 21.10.1964թ.) զբաղեցնում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնը սկսած 2016 թվականի մայիսի 25-ից:  2008 թվականից մինչ օրս նա հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Քոնսալթինգ ՍՊԸ (International Financial Consulting Ltd.) ավագ գործընկեր, ռազմավարության և ռիսկերի կառավարման ավագ խորհրդական, Գլոբալ Ֆինանսական Քոնսալթինգ Մասնավոր ՍՊԸ (BVBA Global Financial Consulting) գլխավոր գործադիր տնօրեն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (International Finance Corporation) ճգնաժամային արձագանքի ծրագրի կարճաժամկետ խորհրդատու: Միևնույն ժամանակ նա հանդիսանում է «Բանկ Ցենտր Կրեդիտ»  բաժնետիրական ընկերության (JSC Bank CenterCredit) տնօրենների խորհրդի անդամ, անկախ տնօրեն (2011թ-ից) և Միացյալ Միջազգային Բանկ սահմանափակ պատասխանատվությամբ բաժնետիրական ընկերության (United International Bank N.V.) տնօրենների խորհրդի անդամ (2010 թ-ից):  

2007-2008 թվականներին զբաղեցրել է Ֆորտիս Բանկի բիզնեսի և ռազմավարության զարգացման տնօրենի պաշտոնը, մինչ այդ նույն կազմակերպությունում զբաղեցրել է տնօրենների խորհրդի անդամի, աուդիտի կոմիտեի անդամի, մասնավոր կապիտալի տնօրենի, ներդրումների մասով գլխավոր աշխատողի պաշտոնները:  1988-1995 թվականներին հանդիսացել է Կրեդիետբանկի (Kredietbank) վարկային վերլուծաբանը, խնդրահարույց կազմակերպությունների ֆինանսական աուդիտորը:

Վերներ Կլաեսը ավարտել է Բրյուսելի Ֆլամանդական տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, Բրյուսելի Բանավոր և գրավոր թարգմանիչների պետական բարձրագույն դպրոցը, Բրյուսելի Vlekho հետհամալսարանական կրթության կենտրոնը և Ehsal մենեջմենտի դպրոցը:

Խորհրդի անդամ
Խումբ: 
Խորհրդի անդամներ

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2016-06-02 12:02
Developed by Studio One