Կենսաթոշակային քարտեր | ardshinbank

Կենսաթոշակային քարտեր

Կենսաթոշակի ստացման և կուտակման ամենաարագ, հուսալի և ձեռնատու միջոց հանդիսացող վճարային քարտեր: 
Այս քարտերը առանձնանում են հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով:
Բանկի բանկոմատների և կանխիկացման կետերի լայն ցանցը (ավելի քան 150 կետ ՀՀ տարածքում) Ձեզ հնարավորություն կտա շուրջօրյա ստանալ դրամական միջոցներ:

Արդշինբանկի կենսաթոշակային քարտերի քարտապանները 2022 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, կատարված անկանխիկ գործարքների դիմաց ստանում են 10%-ի չափով հետվճար (Cashback), սակայն ոչ ավել քան 5,000 ՀՀ դրամը:

Անկանխիկ գործարք են համարվում ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով վճարում ընդունող սարքերով կատարված գործարքները, այդ թվում Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով արված կոմունալ վճարումները: Հաճախորդների կողմից կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը կենսաթոշակային քարտին փոխանցվում է  մինչև հաջորդող ամսվա 25-ը:

Հետվճարի իրավունքից կարող են օգտվել նաև՝

  • Ընտանեկան նպաստ
  • Սոցիալական նպաստ
  • Ծերության նպաստ
  • Հաշմանդամության նպաստ
  • Կերակրողին կորցնելու նպաստ
  • Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ
  • Երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն
  • Վետերանների պատվովճար
  • Զինպարգևավճար

ստացող անձինք:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2023-09-28 10:14
Developed by Studio One