Արտակ Խաչատրանը ծնվել է 1975թ., ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի, մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. դեկտեմբերից: 2016 թվականի հուլիսից զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի խորհրդականի պաշտոնը:
1992-1997թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է Տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտություն, տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորում:
1996-2010թթ. աշխատել է HSBC բանկ Հայաստան ՓԲԸ-ում, 2006 թվականից որպես Մանրածախ բիզնեսի ղեկավար:
1997-2000թթ. սովորել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Երևանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում (մագիստրոս):
2008 թվականից զբաղեցրել է Կոնվերսբանկի Մանրածախ բիզնեսի ղեկավարի պաշտոնը:
2010-2016թթ. աշխատել է ՎՏԲ Հայաստան Բանկում որպես Վարչության անդամ, մանրածախ բիզնեսի տնօրեն: